Կռահում եմ, որ Կասիլյասի համար այս իրավիճակը չափազանց դժվար է. Ինյեստա
Սպորտ
Կռահում եմ, որ Կասիլյասի համար այս իրավիճակը չափազանց դժվար է: Այս մասին հայտարարել է կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան՝ անդրադառնալով Իկեր Կասիլյասի՝ մադրիդյան թիմից հեռանալուն:
«Ես դեռ չեմ խոսել Իկերի հետ, բայց կռահում եմ, որ նրա համար այս իրավիճակը չափազանց դժվար է: Դժվար է լքել ակումբը, որում անցկացրել ես ողջ կյանքդ: Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի հետագայում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է La Sexta-ն:
Հիշեցնենք, որ դարպասապահը երկու տարվա պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ