Դեմ չէի լինի, եթե տղաս գնար «Բարսելոնա». Կասիլյասի մայրը ներողություն է խնդրել «Պորտուից»
Սպորտ
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մայրը ներողություն է խնդրել պորտուգալական ակումբից՝ այն երրորդ դիվիզիոնի թիմի հետ համեմատելու համար:
«Ես սխալ եմ եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պորտուին»՝ տղայիս հետ պայմանագիր կնքելու համար: Հոսով եմ՝ իրենց համատեղ աշխատանքն ակումբին կօգնի հաջողության հասնել: Հազար անգամ ներողություն եմ խնդրում: Հուսով եմ՝ տղաս «Պորտուում» հաջողության կհասնի ինչպես, որ «Ռեալում»,- դարպասապահի մոր խոսքը մեջբերում է Cadena COPE-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարի Կարմեն Ֆերնանդեսը պորտուգալական թիմը համեմատել էր իսպանական երրորդ դիվիզիոնի թիմի հետ և նշել.
«Պորտու» տեղափոխությո՞ւն, ի սեր Աստծո: Երբ տեղեկություն հայտնվեց, որ Իկերը Հռոմում տուն է փնտրում, զանգահարեցի նրան և ասիացի. «Ի՞նչ ես անում: Դու չես կարող հեռանալ «Ռեալից»: Իսկ այստեղ ինչ-որ «Պորտու»: Այո, Իկերի կարգի մարզիկի համար կարելի է ասել դա երրորդ դիվիզիոնի թիմ է: Նա կարիերան կարող է ավարտել աշխարհի ցանկացած թիմում: Ի դեպ, դեմ չէի լինի, եթե նա գնար «Բարսելոնա»: Այդ ակումբը ղեկավարում են ջենթլմենները»,- Մարի Կարմենի խոսքը մեջբերում է El Mundo-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ