«Հրապարակ». Շահումով խաղերի ապարատը՝ տղամարդու ինքնասպանության պատճա՞ռ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլև լցակայանի աշխատակիցների, գլխավորապես՝ Յուրայի սիրելի զբաղմունքը։
Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլևս աշխատանքի չգալ։ Դեպքի օրը, անտեսելով վերադասի հրահանգը, Յուրան գնացել է աշխատանքի ու տարվել «կալոնկայի» օրվա հասույթը, խոսվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է։ Լուսադեմին նրան կկախված են գտել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից