Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ձեռք են բերում առավել անհաղթահարելի դրսևորումներ. լրատվամիջոցների հայտարարությունը

Հասարակություն

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլև այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ:

Հատկապես մտահոգիչ է այն, որ բռնության ենթարկված բոլոր լրագրողներն էլ կրում էին համպատասխան վկայագրերը /բեյջերը/ և նրանց' լրագրող լինելու մասին ոստիկանության աշխատակիցները քաջատեղյակ էին, ուստի կարելի է արձանգրել' որ հունիսի 23-ին Ոստիկանությունը միտումնավոր կերպով փորձ է արել խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Մտահոգիչ է նաև այն, որ այս արարքին անմիջապես համապատասխան իրավական ընթացք չտրվեց:

Ամբողջ տասն օր երկմտելուց հետո միայն' հուլիսի 3 –ին, օրենքով սահմանված վերջին օրը Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց: 2004թ. ապրիլից հետո սա աննախադեպ երևույթ է, որը համապատասխան իրավական գնահատականի չարժանանալու դեպքում' կարող է անցանկալի հետևանքներ ունենալ Հայաստանում խոսքի ազատության վրա:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեում iLur.am կայքի պատասխանատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո' մեկամսյա ժամկետում» չկատարելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի երկու լրատվամիջոցների՝ iLur.am-ի և «Հրապարակի» նկատմամբ՝ ինֆորմացիայի աղբյուրը հրապարակելու պարտադրանքով դատական ուժի մեջ մտած վճիռ կա, ինչն անթուլատրելի է:

Մամուլի վրա այս ակնհայտ հարձակումից զատ վերջին օրերին փորձ է արվում վերաթարմացնել նաև Հայաստանում անկախ մամուլին դատական գործընթացների միջոցով ֆինանսական ճնշումների ենթարկելու պրակտիկան: 24.06.2015 թվականից «Ժողովուրդ» օրաթերթի հաշվեհամարներն արգելանքի տակ են:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանն անտեսելով ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2011թ․ նոյեմբերի 15-ին կայացված թիվ ՍԴՈ 997 որոշմամբ սահմանված չափանիշները, ակնհայտ անհամարժեք տուգանք է սահմանել՝ օրաթերթին պատրադրելով գործարար Խաչիկ Խաչատրյանին վճարել մոտ 2 մլն դրամ: Սա նյութական ծանր բեռ է, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցությունը կունենա թերթի գործունեության վրա: «Հրապարակ» օրաթերթի դեմ ևս երկու դատական վարույթներ կան… Մասնավորապես «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը «Հրապարակի»-ից պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում:

Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում ազատ մամուլի նկատմամբ ճնշումները ոչ միայն չեն թուլանում, այլ ձեռք են բերում նորանոր, առավել անհաղթահարելի դրսևորումներ:

Մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, դատապարտում ենք խոսքի ազատության դեմ իրականացվող վերը թվարկված բռնաճնշումների բոլոր ձևերը՝ կոչ անելով իշխանություններին

1. ձեռնպահ մնալ մամուլի գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլից։
2. ձեռնարկել միջոցներ լրատվամիջոցներին օժանդակելու, նրանց գործունեության անկախության երաշխավորը լինելու ուղղությամբ։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«Ժամանակ» օրաթերթի և «1in.am» կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
«Ժողովուրդ» օրաթերթի և «ArmLur.am» կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի և «Armtimes.com» կայքի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան
«168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված