Ադրբեջանում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով պայթյունից երեք մարդ վիրավորվել է
Ադրբեջան
Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում Իսլամ Խանբաբաևի տան բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Բաքվից ժամանած նրա հյուրի' Թունջայ Խանբաբաևայի հայտնաբերած խոշոր տրամաչափի փամփուշտի պայթելու հետևանքով վիրավորվել են 12-ամա Նարմին Բաբաևան, նրա 8-ամյա եղբայրը' Թունջայը և գյուղի 44-ամյա բնակիչ Դուրդանա Նաղդալիևան: Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետևանք ներկայացվելը:
Մասնավորապես, ադրբեջանական SalamNews գործակալությունը հայտնել է, որ շփման գծին մոտ գտնվող գյուղում երեք քաղաքացիները, իբր, վիրավորվել են «հայկական կողմից խոշոր տրամաչափի զենքից գնդակոծության արդյունքում»:
Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ ապատեղեկատվությունը հերքել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հնարավոր է' ադրբեջանական գյուղում ողբերգական միջադեպը զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունք է»,- նշել է նա և ընդգծել, որ ադրբեջանական կողմի այդ լուրերը միանգամայն սադրիչ բնույթի ապակատեղեկատվություն են:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար