Արծրուն Հովհաննիսյանը սադրանք է համարում ադրբեջանական գյուղը գնդակոծելու լուրերը
Հասարակություն
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական գյուղը, ինչի արդյունքում երեք վիրավոր կա: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ հայկական բանակը հետևողականորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: «Դա կեղտոտ ապատեղեկատվություն է սադրանքի նպատակով: Ես հստակ ասում եմ, որ դա նպատակ ունի սադրելու: Մենք նույնիսկ պատրաստ ենք ցանկացած ֆորմատի միջազգային հետաքննության: Թող հետաքննություն անցկացնեն և պարզեն, որ դա հերյուրանք է, սադրանք է»,- ասաց Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ