Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին 

Դավիթ Սանասարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Քաղաքական

Դավիթ Սանասարյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ վերջինիս դիմելով իբրև ՀՀԿ նախագահ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Պարոն Սերժ Սարգսյան,

Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին և 23-ին դեմ են եղել Ձեզ հետ երկխոսությանը և հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ։

Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը՝ մերժել Ձեզ հետ երկխոսությունը, եղել է ճիշտ, ու այն հանդիսացավ պատճառ, որ մենք չհեռանանք Բաղրամյան պողոտայից։

Ձեր իսկ խոսքերից պարզ դարձավ, որ էներգետիկ համակարգում կուտակված խնդիրների վերաբերյալ տեղյակ եք եղել նախապես։ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից հրապարակված տարեկան հաշվետվություններից երևում է, որ սկսած 2012թ.-ից այդ ընկերությունը 2011թ.-ի համեմատ առնվազն 3 անգամ ավելացրել է իր ընթացիկ ծախսերը, եւ արդեն 3 տարի իր ֆինանսական հաշվետվություններում խոշոր վնասներ է ցույց տալիս։ Դուք իրավացի եք, այդ հարցը առնչվում է շահութահարկի վճարման խնդրի հետ, եւ դեռեւս 2013թ.-ին պետությունը պարտավոր է եղել դրան արձագանքել։ Ընդ որում, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի, արդեն այդ պահին առկա Էին քրեական գործ հարուցելու հիմքեր՝ հարկերից չարամտորեն խուսափելու կասկածանքով։

«Էռնստ ընդ Յանգ» միջազգային աուդիտորական ընկերությունը 2014թ․ փետրվարին եզրակացրեց, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը գտնվում է սնանկության եզրին։ Ձեր ելույթում հաստատեցիք, որ կառավարությունը տեղյակ է եղել այդ մասին եւ աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ, այդ ժամանակ արդեն առկա էին բոլոր պայմանները՝ օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում եւ մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում, այդ պահին ի հայտ եկան նաև ՀՀ ՔՕ 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր:

Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։ Մենք բոլորս տեսանք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ը 2015 թ. ներկայացրեց սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ ՔՕ 212-րդ հոդվածի՝ սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց:

Այդ ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն։ Եթե իսկապես ազնիվ ցանկություն ունեիք մեզ հետ խոսելու, ապա դա կարող էիք անել հունիսի 19-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, կամ այն ժամանակ, երբ մեզ ապօրինի բերման ենթարկեցին ոստիկանություն՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այդ պահին մենք բոլորս ձեր պատանդներն էինք, եւ ոչինչ չէր խանգարում ուժի միջոցով մեզ բերման ենթարկել նաև Բաղրամյան 26՝ Ձեր առաջարկը լսելու համար։

Ինչ վերաբերում է խնդիրը կարգավորելու Ձեր արած առաջարկին, ապա մենք ափսոսում ենք, որ չլուսաբանվեց այդ առաջարկի վերաբերյալ «հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուների» արձագանքը։ Հետաքրքիր կլիներ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր համաձայնեցին կրճատել ՀՀ պետական բյուջեում երկրի պաշտանության համար սահմանված ծախսերը եւ ուղղել այդ գումարը սնանկության եզրին գտնվող մասնավոր ընկերությանը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որ պատրաստ են կրճատել հայկական բանակին հասնող միջոցները՝ Բիբինի «Լեքսուսները» ֆինանսավորելու համար։

Ինչ վերաբերվում է Ձեր առաջարկի մյուս կետին՝ պատվիրել մասնավոր խորհդատվական ընկերութանը այն գործառույթը, որը օրենքով տրված է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին, ապա ամբողջ հանրությունը իսկույն հասկացավ, որ այդ ձեւական քայլ է չի ստեղծում ոչ մի իրավական հետեւանք սպառողների եւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի համար։

Այս ամենի հետ մեկտեղ Ձեր ելույթում կար մի միտք, որը անվիճելի է․ «դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի»։ Խնդիրն այն է, որ անձամբ Դուք եւ Ձեր ղեկավարած կուսակցությունն եք հանդիսանում այսօր այդ ուղին արգելափակող գլխավոր պատնեշը։ Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ Ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ։

Մենք զիջեցինք ոստիկանության ճնշմանը հուլիսի 6-ին միայն այն պատճառով, որ հիմա առաջնային խնդիր ենք համարում մաքրել մեր շարքերը հատուկ ծառայությունների կողմից ներդրված մարդկանցից։ Բաղրամյան պողոտայում նստացույցը բոլորի համար բաց հարթակ էր, և մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ փորձեր արվեցին տարածել ձեր ազդեցությունը ցուցարարների վրա։

Մենք շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿ հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե ՀԿԾ հանձնաժողովը մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։

Մենք անելու ենք դա երեք փուլով․

Առաջին փուլում բաժանելու ենք բոլոր քաղաքացիներին թռուցիկներ։ Հայաստանում ապրում է մոտ 600.000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավել քաղաքներում եւ մոտ 800 գյուղական համայնքերում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները առձեռն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է եւ հիմնավորված մեր պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը եւ սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են դրա եւ մեր շարժման դեմ։ Մենք բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձեւերը եւ հորդորելու ենք իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։

Երկրորդ փուլում մենք հինգ օրով արգելափակելու ենք Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։

Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչև որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։

Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին»։

Առաքելյան Տիգրան

Գիշյան Հրայր

Գրիգորյան Պավել

Եղիազարյան Գագիկ

Թարվերդյան Արամ

Իսկանդարյան Արման

Լևոնյան Վահագն

Հովհաննիսյան Դավիթ

Ղուկասյան Անդրիաս

Սանասարյան Դավիթ

15 հուլիսի, 2015թ․

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը
Ամենադիտված