Ստերլիգովն ալյուր է վաճառում Շուշիի փողոցներում (տեսանյութ)
Արցախ
Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում ալրաղաց է ձեռք բերել: Մոտ 130 տարի առաջ կառուցված ալրաղացը՝ ՌԴ քաղաքացին ստացել է գրեթե անվճար՝ երկու միլիոն դրամով: Գործարարի խոսքով այդ ալրաղացը իդեալական է, քանի որ աշխատանքի համար չի պահանջվում էլեկտրաէներգիա և այլ տեխնոլոգիաներ, հայտնում է LifeNews-ը:
Ալյուրը գործարարը վաճառում է ճանապարհի վրա: Ստերլիգովի խոսքով՝ մարդիկ այն չեն գնում, սակայն շուտով նրա արտադրանքը մեծ պահանջարկ կունենա: Միևնույն ժամանակ, տեղական խորամանկ գնորդները փողոցային սկսնակ վաճառողից ալյուրը ձեռք են բերում անվճար:
Ստերլիգովը վստահ է, որ շուտով Շուշին կդառնա Ղարաբաղի առևտրային մայրաքաղաքը: Նա պատրաստվում է մնալ այստեղ երկար ժամանակով: Մոտ ապագայում նա ծրագրում է ոչ միայն ալյուրի և հացի, այլ նաև տնական պանրի, մուրաբաների և լիմոնադի արտադրություն: Խոստանում է, որ այդ ամենը մատչելի կլինի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան