Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է. Արայիկ Բաղդադյան
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թիմի հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է:
«Բաքուն հերթական մրցաշար էր, որին մասնակեցինք: Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է: Բոլոր մարզիկներն էլ այստեղ են նախապատրաստվում Լաս Վեգասի կայանալիք առաջնությանը: Չեմ կարող ասել, որ թիմը վերականգնվել է ամբողջությամբ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է մարզիչը:
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար հայտնի կլինի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո, որը տեղի կունենա հուլիսի 18-ին և 19-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ