«Ժողովուրդ». Ինչո՞ւ քանաքեռցի Տույը ձերբակալվեց հիմա և ի՞նչ «զակազ» խափանվեց
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի' Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ:
Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի' Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին ևս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն' Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել և բերման են ենթարկել' «զակազի» գնալու ճանապարհին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից