Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Մոլդովային (լուսանկարներ)
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց Հունգարիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հերթական խաղում:
B դիվիզիոնի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Մոլդովայի թիմի հետ և հաղթեց 81:55 հաշվով: Հայաստանի ընտրանին պայքարում է 9-ից 18-րդ տեղերի համար։
Հայաստանի թիմն առաջին խաղում 71:57 հաշվով հաղթել էր Շվեյցարիային: Երկրորդ խաղում՝ 45։81 հաշվով զիջել Մակեդոնիային, իսկ երրորդ խաղում' 49:88 հաշվով պարտվել Բելառուսի հավաքականին:




Լուսանկարները' Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)