Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Իրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին. Ղարիբաբադի. Հայտնի է՝ որ ուժը ինչ թվի տակ կներկայանա (տեսանյութ) Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետnւթյան հաստատմանը. Արթուր Խաչատրյան ՀՀ-ն աշխարհի ուշադրության կենտրոնում․ ԵՔՀ գագաթնաժողովի շքեղ բացումը Երևանում (տեսանյութ) Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում ԵՄ-Հայաստան 44 կետանոց փաստաթուղթ․ ինչ է փոխվելու իրականում (տեսանյութ) Զելենսկին սպառնացել է մայիսի 9-ին անօդաչու թռչող սարքեր ուղարկել Մոսկվա Արդեն երկու տարի է, ինչ որեվէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով. Փաշինյան (տեսանյութ) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է ԵՔՀ գագաթնաժողովի բացման արարողությունը (լուսանկարներ) Կոբախիձեն և Զելենսկին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Երևանում 

Համահայկական խաղերի ջահը վառվել է Վանա լճի Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցում (լուսանկար)

Սպորտ

Հուլիսի 8-13-ն Արևմտյան Հայաստանում է եղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: «Բարով եք եկել Ձեր տուն», «Բարով եք եկել Ձեր հողերը» խոսքերով նրանց է դիմավորել հայոց հնագույն մայրաքաղաք Վանի քաղաքապետ Բեքիր Կայանը: Քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է մարզական խաղերի պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այս խաղերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ աննախադեպ մեծ՝ մոտ 730 հոգանոց պատվիրակության ժամանումն է Հայաստան՝ Սասուն, Մուշ, Տիգրանակերտ, Վագֆ, Բիթլիս, Դերսիմ, Մալաթիա, Վան, Սամաթիա և Ստամբուլ քաղաքներից:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաև, որ, ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության, վառվելու է երեք ջահ՝ Արցախ, Սփյուռք և Հայրենիք եռամիասնությամբ: Առաջին երկու ջահերն արդեն վառվել են, իսկ երրորդ ջահը ծրագրված է վառել 10-րդ դ. Գագիկ Արծրունու պատվերով Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ խաչ եկեղեցում: Վանի քաղաքապետը մեծ պատիվ է համարել իրենց մասնակցությունն այդ նախաձեռնությանը և իր պատվիրակությամբ, քաղաքի մշակութային համույթներով ուղեկցել ՀԽՀԿ պատվիրակներին Աղթամար:

Սուրբ Խաչ եկեղեցում «Ակունք» ազգագրական համույթը կատարել է «Հայր Մերը», իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի և փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ և Ռոլանդ Շառոյանների, ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ եկեղեցում վառված մոմերից: Միջոցառման ավարտին Վանի քաղաքապետը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին և սիրով ընդունել Իշխան Զաքարյանի հրավերը՝ ներկա գտնվելու Համահայկական խաղերի բացման արարողությանը: Այնուհետև ջահը դեպի Բիթլիս ու Տիգրանակերտ է տարվել Օհանես Օհանյանի կողմից:

Տիգրանակերտ տանող ճանապարհին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեին Օլանը: Քաղաքապետը սիրով տեղեկացրել է, որ ամառային խաղերի բացմանն իր գլխավորած պատվիրակությունը կլինի Երևանում: Հուսեին Օլանը ցավով անդրադարձել է նաև 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ ասելով, որ իրենք բոլորն էլ մեղավոր են, և ժամանակն է պատմությանը նայել ուղիղ աչքերով:

Իշխան Զաքարյանը և Հուսեին Օլանը քննարկել են Բիթլիսում դեռևս կանգուն հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տան վերականգնման և այդ փողոցը նրա անունով անվանակոչելու հարցը: Իշխան Զաքարյանը կարևորել է նաև հայկական կիսավեր եկեղեցու վերականգնման խնդիրը և մշակութային կապերի ամրապնդումը Հայաստանի տարբեր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այդ հարցերը քննարկել երևանյան հանդիպման ժամանակ:

Այնուհետև պատվիրակության անդամներն ուղևորվել են հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ, որտեղ նրանց դիմավորել են Տիգրանակերտի քաղաքապետ Ֆըրաթ Անլը և Սուրիի քաղաքապետ տիկին Ֆաթմա Շըք Բարաթը՝ «Բարի եկաք Ձեր տուն» կարգախոսի ներքո: Դիմելով հյուրերին՝ Տիգրանակերտի քաղաքապետը կարևորել է երկու ժողովուրդների մշակութային և սպորտային կապերը, խոսել Երևանում կայանալիք ամառային խաղերին իրենց մասնակցության կարևորության մասին: Երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ:

Վանից Տիգրանակերտ տարված ջահն ուղևորվել է Մուշ: Մուշ-Էրզրում ճանապարհին հայկական պատվիրակության անդամները խոնարհվել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին: Հայաստանյան պատվիրակության անդամները Մշո վերին թաղի հայկական գերեզմանոցում գտնվող Գ. Չաուշի գերեզմանը ծածկել են հայոց եռագույնով, այնուհետև վարդեր նետել Սոլուխի կամրջից Արածանի գետը՝ ի նշան խոնարհումի բոլոր հերոսների առջև:

Մշո դաշտից դեպի Էրզրում-Անիի ուղղությամբ ջահը ճանապարհել է Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանը:

Անին՝ հայոց հինավուրց մայրաքաղաքը, «գրկաբաց» է ընդունել Համահայակական խաղերի ջահը: Մայր տաճարում հնչել են Անիին նվիրված երգեր:

Կարսից և Անիից պատվիրակությունն ուղևորվել է Ջավախք: Համահայկական խաղերի ջահը Ջավախքի Սուրբ Խաչ եղեղեցի է բերել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: ՀԽՀԿ պատվիրակությանը դիմավորել են հարյուրավոր ջավախքցիներ: Ջավախքի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մովսիսյանը և ծնունդով ջավախեցի Աշոտ Մելքոնյանը հանդես են եկել ելույթներով և կարևորել միջոցառման էությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ջավախքի քաղաքները մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցեն ամառային վեցերորդ խաղերին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել (տեսանյութ)Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձելՀայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրելԵՄ-ին կոչ է արվել ամրապնդել ռազմական համակարգումը անդամ երկրների հետԻրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին. Ղարիբաբադի. Հայտնի է՝ որ ուժը ինչ թվի տակ կներկայանա (տեսանյութ) Մաքսիմ Գալկինն Ալեն Սիմոնյանի հետ գնացել է ԳառնիԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ (տեսանյութ)Ուկրաինայում խոսել են բանակցություններում հնարավոր «նոր փուլի» մասինԿրասնոդարում պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԵվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետnւթյան հաստատմանը. Արթուր Խաչատրյան Պենտագոնը հերքում է Իրանի հարձակման մասին տեղեկությունները Հորմուզի նեղուցումՄալայզիայի օդանավակայանում մի քանի ժամ տարբերությամբ երկու զբոսաշրջիկ ընկել է բարձրությունից և մահացելՀՀ-ն աշխարհի ուշադրության կենտրոնում․ ԵՔՀ գագաթնաժողովի շքեղ բացումը Երևանում (տեսանյութ)ՌԴ օդատիեզերական ուժերը նոր գլխավոր հրամանատար ունենԳիտնականները պարզել են՝ ինչպես նվազեցնել քնի պակասի վնասը ուղեղի վրաՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կտրուկ ավելացրել է ռուսական մետաղների ներմուծումըԻրանը հարվածել է ԱՄՆ նավին Օրմուզի նեղուցումՄեծ Բրիտանիային պայմաններ են առաջադրվել ԵՄ ներքին շուկա մուտք գործելու համարԿայա Կալասը կմեկնի ԲաքուԶելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են ԵրևանումՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր ԵՄ-Հայաստան 44 կետանոց փաստաթուղթ․ ինչ է փոխվելու իրականում (տեսանյութ)Իրանն սպառնում է հարվածել նավերին՝ ԱՄՆ նոր գործողության ֆոնինԶելենսկին սպառնացել է մայիսի 9-ին անօդաչու թռչող սարքեր ուղարկել ՄոսկվաԱրդեն երկու տարի է, ինչ որեվէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով. Փաշինյան (տեսանյութ)Էստոնացի գեներալը քննադատել է Հաղթանակի օրվա հրադադարի գաղափարըԱրցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցըԵրևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ էՀարավային Աֆրիկայի նախագահը փոխհատուցում է պահանջել գաղութատիրությունից շահույթ ստացած երկրներիցԵՔՀ գագաթնաժողովի բացման արարողությունը (լուսանկարներ)Հարցումը ցույց է տվել, թե քանի ֆրանսիացի է պատրաստ աջակցել Լե Պենի կուսակցությանը Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին (տեսնյութ)Կոբախիձեն և Զելենսկին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին ԵրևանումՄակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում. ԱշոտյանԿիևը դիտարկում է հրադադար՝ առանց տարածքային զիջումների պաշտոնական ճանաչմանՀայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսանկյունը շատ տպավորիչ է. Մակրոնը՝ թավշյա հեղափոխության արդյունքների մասինԷստոնիան անցկացնում է տարվա ամենամեծ զորավարժություններըՌԴ-ում աճել է նոր մասնագիտություններ սովորելու պահանջարկըԳիտնականները բացահայտել են՝ ինչն է բարելավում տարեցների քնի որակըՈւկրաինացի քաղաքագետը կոշտ արձագանքել է Փաշինյան-Զելենսկի հանդիպմանըԶելենսկի. Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել Կրուիզային նավում մահացու վիրուսի կասկած․ երեք զոհ, վեց վարակվածԻրանը հանձնառու է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները ամրապնդելունԿապակցվածությունը կարող է նույն դերը խաղալ, ինչ պողպատն ու ածուխը ԵՄ-ի ստեղծման համար. Լեյեն Փաշինյանն Ալիևին արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենք յու». ՇարմազանովՌյուտտեն բացահայտել է Թրամփի դժգոհությունը ԵվրոպայիցՌուսաստանը կարող է արձագանքել Ֆինլանդիայի վրայով ուկրաինական ԱԹՍ-ների թռիչքներինԱվստրիան արտաքսում է ռուս դիվանագետներիԴիետոլոգները զգուշացնում են․ նուռը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար
Ամենադիտված