«Բորուսիայի» դեմ խաղից առաջ հանգիստ եմ քնում. Գվարդիոլա
Սպորտ
«Բորուսիայի» դեմ դիմակայությունը դեռ եզրափակիչ չէ, այլ երեք միավորի համար պայքար է: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ Բունդեսլիգայի 8-րդ տուրում դորտմունդցիների հետ կայանալիք դիմակայությունից առաջ:
«Բորուսիայի» դեմ խաղից առաջ ավելի հանգիստ եմ քնում, քան «Դինամոյի» դեմ խաղից առաջ: Այնպիսի հանդիպումները, ինչպիսին «Դինամոյի» դեմ խաղերն են, վտանգավոր են, չէ՞ որ բոլորը քեզանից միայն հաղթանակ են ակնկալում: «Բորուսիայի» դեմ դիմակայությունը դեռ եզրափակիչ չէ, սակայն պայքար է երեք միավորի համար: Ցանկանում ենք արժանի խաղ ցուցադրել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է goal.com-ը:
Թիմերի միջև խաղը տեղի կունենա վաղը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու