«Բորուսիայի» մյունխենյան ֆիասկոն` 1:5 (տեսանյութ)
Սպորտ
«Ալյանց Արենա» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը:
Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան» 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման 26-րդ րոպեին Ժերոմ Բոատենգի արդյունավետ խաղից հետո Թոմաս Մյուլերը բացեց հաշիվը: Գվարդիոլայի թիմը երկրորդ գոլը հեղինակեց 36-րդ րոպեին` նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Թոմաս Մյուլերը:
Մեկ րոպե անց Գոնսալո Կաստրոյի փոխանցումից հետո Պիեր Էմերիկ Օբամեյանգը հեղինակեց իր թիմի միակ գոլը` 1:2, և հենց այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին`46-րդ րոպեին գոլային հերթական փոխանցումը կատարեց Բոատենգը, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Ֆուտբոլիստը իր նախկին թիմի դարպասը գրավեց նաև 58-րդ րոպեին: 9 րոպե անց Ռոման Բյուրկին հերթական գոլն ընդունեց սեփական դարպասը, այս անգամ աչքի ընկավ Մարիո Գյոտցեն:
5:1 և մյունխենցիները 24 միավորով ամրապնդեցին իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Տուխելի թիմը 17 միավորով երկրորդ տեղում է:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու