Ուրախ ենք, քանի որ հաջողվեց հաղթել Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին. Գվարդիոլա
Սպորտ
Չնայած 5:1 հաշվով հաղթանակին՝ մենք սխալներ ունեինք և դեռ չենք նվաճել երկրի չեմպիոնությունը: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած «Բավարիա» - «Բորուսիա» խաղից հետո ասել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ ընդգծելով,որ իրենք դեռ պետք է աշխատեն:
«Շնորհավորում եմ խաղացողներիս ոչ միայն այս հաղթանակի, այլև ամսվա հաջող ելույթների համար: Հիանալի կատարեցինք մեր աշխատանքը: Դորտմունդցիների դեմ հանդիպման առաջին 15 րոպեներին որոշ խնդիրներ ունեցանք և հաճախ էինք կորցնում գնդակը, իսկ հետո հարմարվեցինք «Բորուսիայի» խաղաոճին: Ուրախ ենք հաղթանակի համար, քանի որ հաջողվեց առավելության հասնել Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի նկատմամբ: Հաղթեցինք 5:1 հաշվով, սակայն սխալներ շատ ունենք, պետք է աշխատենք, այսօր մենք չնվաճեցինք երկրի չեմպիոնությունը», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու