Տարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28 Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և Պերուից Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասել Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Սանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրությունների Թայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցով Կիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր Ռիադին Կիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համար Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետո 

Մենք հաղթել ենք և ավել ապացուցելու ոչինչ չունենք. արցախցի չեմպիոնի պատասխանը՝ ադրբեջանական մամուլին (լուսանկարներ)

Սպորտ

Պարտված ազգը միշտ փորձում է վիրավորել: Մենք չպետք է անդրադառնանք իրենց խոսքերին և լուրջ վերաբերվենք, քանի որ անընդհատ գրելու են և անիմաստ ու աննպատակ խոսելու են: Մենք հաղթել ենք, մենք ավել ապացուցելու բան չունենք: Հաղթել ենք 1993 թվականին և հաղթել ենք այս օրերին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց կիոկուսին կարատեի աշխարհի չեմպիոն հռչակված՝ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը:

Հոկտեմբերի 3-4-ին Խաբարովսկում տեղի ունեցած կիոկուսին կարատեի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ արցախցի Արթուր Առուշանյանը դարձել էր չեմպիոն: Մարզիկը պարգևատրման ժամանակ բեմ էր բարձրացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով: Դրոշը կարված էր նաև մարզահագուստին, որի վրա կար նաև անմոռուկ: Ադրբեջանական մամուլի հիստերիան, ինչպես միշտ, երկար սպասել չէր տվել: Մասնավորապես, ադրբեջանցիները վիրավորել էին երկրորդ հայկական պետության դրոշը և գրել, որ իրենց ներկայացուցիչները չեն նկատել, որ մեր մարզիկն Արցախի դրոշով է ներկայացել:

«Ես մեդալ ստանալիս բարձրացա ԼՂՀ դրոշով, պարգևատրման ժամանակ՝ բացեցի դրոշը, իսկ հիմնի ժամանակ ձեռքս այնպես մեկնեցի, որ երևա միայն եռագույնը: Փորձեցի անակնկալ կերպով ներկայացնել դրոշը: Այն երկիմաստ էր՝ Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական են: Մարզահագուստիս վրա կարված՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը 2011 թվականից կա մինչ այսօր, և դրոշի հարցով ընդհանրապես քննադատություն չի եղել: Միայն այս առաջնությանն առաջին անգամ Ադրբեջանը մեկնաբանեց: Գրել են, որ իրենց մարզիկները և ներկայացուցիչները չեն նկատել դրոշը, սակայն իրենց ներկայացուցիչը շատ վաղուց տեսել է և գիտի, որ իմ մարզահագուստի վրա Լեռնային Ղարաբաղի դրոշն է կարված, սակայն արձագանք մինչ այս չի եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց մարզիկը՝ հավելելով, որ դահլիճում նույնպես որևիցե արձագանք չի եղել: 

Խոսելով մրցումների ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև իրավիճակին՝ աշխարհի չեմպիոնը նկատեց.

«Ընդհանրապես, մրցումների ժամանակ հայերի և ադրբեջանցիների միջև լարվածություն չի եղել: Միակ բանը, որ զգացել եմ, այն է, որ եզրափակիչ փուլում ղազախ մարզիկի հետ մենամարտի ժամանակ ադրբեջանցիները փորձում էին խանգարել մեր մեդալ նվաճելուն: Կողային մրցավարն ադրբեջանցի էր, և ղազախ մարզիկի կողմից չթույլատրվող հնարքների ժամանակ ցույց էր տալիս, որ չթույլատրվող հնարք չկա, իսկ մյուս 4 մրցավարները խիստ նկատողություն տվեցին ղազախ մարզիկին: Միավորներ տալու ժամանակ ադրբեջանցի մրցավարը ցույց տվեց ոչ-ոքի արդյունքը, մյուսները հաղթանակը տվեցին ինձ»:

Այն հարցին, թե արդյոք ԼՂՀ դրոշը բարձրացնելու համար մարզիչը նկատողություն ստացե՞լ է կազմակերպիչներից, Արթուրն ասաց.

«Ոչ, ոչինչ չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի: Օրինակ՝ նախորդ առաջնության ժամանակ Ռուսաստանի մարզիկներն իրենց քաղաքների դրոշներն էին հանում: Կազմակերպիչները դժվար թե այս քայլս սադրանք համարեն, քանի որ իմ պահվածքով ոչ մեկին չեմ վիրավորել: Նույնիսկ ՌԴ-ի փոխվարչապետը, ով պարգևատրեց ինձ, ասաց, որ ապշած է և իր համար հաճելի է, որ տեխնիկան և համեստությունը համատեղված են»:

Խոսելով տպավորությունների մասին՝ մարզիկը հավելեց, որ տպավորությունները շատ մեծ էին, քանի որ կազմակերպչական աշխատանքները շատ բարձր մակարդակի էին, և մրցակցություն այս անգամ ավելի բարձր է եղել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը
Ամենադիտված