NASA-ն ցուցադրել է Պանդորան
Այլ
Cassini կայանը լուսանկարել է Սատուռնի արբանյակները՝ Պանդորան և Տիտանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է NASA-ի կայքում:
Թեև լուսանկարում թվում է, թե Տիտանը կայանին ավելի մոտ է գտնվում, քան Պանդորան, նկարելու պահին Պանդորան երեք անգամ ավելի մոտ է Cassini-ին, քան Տիտանը՝ Սատուռնի խոշորագույն արբանյակը: Դա կապված է երկնային մարմինների չափերի հետ: Տիտանի տրամագիծը 5150 կիլոմետր է, իսկ Պանդորայինը՝ 81 կիլոմետր:
Լուսանկարը Cassini-ի կողմից արվել է 2015 թվականի հուլիսի 4-ին՝ Տիտանից 1,9 միլիոն կիլոմետր և Պանդորայից 698 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Cassini-Huygens-ի առաքելությունը NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները