Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Հայաստան
Հանրապետության շրջանների զգալի մասում hոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`16-18 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, հոկտեմբերի 8-ին` +19, հոկտեմբերի 9-ին` +17, հոկտեմբերի 10-ին` +19, հոկտեմբերի 11-ին` +20 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից