ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը 15 տարեկան է

Հասարակություն

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընլի հայաստանյան գրասենյակը՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, համաշխարհային Հաբիթաթի օրը, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը, սկսեց Նոր Խարբերդ գյուղում բնակվող Կնյազյանների ընտանիքի հետ: Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցող ամերիկյան «Իսենդընթ» («Essendant») ընկերության 12 կամավորներ հանձն են առել տան պատերի ցեմենտ-ավազային շաղախի հարթեցման աշխատանքները: Նրանք մեծ ոգևորությամբ են խոսում օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու հնարավորության մասին:

«Առաջին օրն ենք այստեղ և սիրահարվել ենք երկրին: Այս ընտանիքը մեզ այնքան ջերմ ընդունեց. մեզ հյուրասիրեցին տորթով, մրգերով' շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին, և դրանից հետո անմիջապես գործի անցանք: Տեսնում ենք, թե որքան կարևոր է մեր դերն այստեղ, և թե որքան շատ են «Հաբիթաթ Արմենիայի» հետ համագործակցող ընտանիքները ցանկանում բարելավել իրենց բնակարանային պայմանները: Մեզ բախտ է վիճակվել աջակցելու, ինչի համար շատ ուրախ ենք»,- ասաց կամավորների թիմի համակարգող Թրեյսի Հորվիչը, ով նաև «Իսենդընթ» ընկերության բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Հայկական հյուրասիրությունից տպավորված է նաև թիմի մյուս անդամը՝ Ջինա Լյուիսը: Նա ընդգծում է, որ երջանիկ է հայ ընտանիքին օգնելու հնարավորություն ստանալու համար:

«Այնքան հիանալի է օգնել հայ մարդկանց' այն մարդկանց, ովքեր ապրում են այս տանը: Սա բարդ աշխատանք է: Ես պատիվ ունեմ օգնելու և շնորհակալ եմ այս հնարավորության համար: Իմ համայնքում մարդկանց օգնելուց հաճույք եմ ստանում և կարծում եմ' հիանալի է օգնել այլ երկրներում ապրող մարդկանց նույնպես: Առաջին անգամ է, որ կամավորական ծրագրի եմ մասնակցում այլ երկրում' իմ երկրից այսքան հեռու»,- ասաց Ջինան:

Կնյազյանների ընտանիքին օգնող 12 հոգանոց թիմի բոլոր անդամները ներկայացնում են Իսենդընթ ընկերությունը, որի համար, ինչպես նշեց Թրեյսի Հորվիչը, կամավորական և բարեգործական ծրագրերին մասնակցելն ավանդույթ է: Ընկերությունը համագործակցում է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող բարեգործական կազմակերպությունների հետ: Նրանք նաև դրամական որոշակի աջակցություն են ցույց տվել «Հաբիթաթ Արմենիային»:

Ինչպես նշում է վերանորոգման աշխատանքների պատասխանատուն' «Հաբիթաթ Արմենիայի» շինարարության և աղետների արձագանքման ղեկավար Անդրե Օհանյանը, կամավորները շինարարներ չեն, սակայն դա նրանց չի խանգարում որակյալ կատարել գործը, քանի որ ինքը ղեկավարում է աշխատանքները:

«Ես իրենց ուղղորդում եմ, սովորեցնում եմ' ինչպես կատարեն աշխատանքները, և իրենք արդեն կատարում են: Սկզբնական շրջանում մի 3 ժամ տևում է մինչև հմտանան, բայց անում են»,-ասաց Անդրե Օհանյանը' ընդգծելով, որ կամավորների հետ շատ հերաքրքիր և ուրախ է աշխատելը:

Արտասահմանցի կամավորների հետ աշխատանքն ուրախ է անցնում նաև տանտիրոջ' Ազատ Կնյազյանի համար: Վերջինս պնդում է, որ եթե «Հաբիթաթ Արմենիայի» աջակցության ծրագիրը չլիներ, ինքը դժվար թե վերանորոգման աշխատանքներ սկսեր:

«Շնորհակալություն եմ հայտնում: Նրանք ինձ օգուտ տվեցին այնքանով, որ կարողացան աշխատեցնել ինձ (խմբ. ծիծաղում է): Գործից հասկանում եմ, ինձ պարզապես լրացուցիչ օգնություն էր պետք: Փոփոխություններն ակնհայտ երևում են: Խորհուրդ կտամ համագյուղացիներիս մասնակցել ծրագրին: Կամավորների հետ էլ հասկանում ենք իրար' ինչ-որ կերպ հասկացնում ենք այն, ինչ պետք է: Մի երկու բառ էլ սովորել ենք (խմբ. կրկին ծիծաղում է)»,- ասաց Ազատ Կնյազյանը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընըլի» ազգային գրասենյակն է Հայաստանում: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

«Հաբիթաթի համաշխարհային օրվա հիմնական գաղափարն այն է, որ ավելի շատ մարդկանց տեղեկացնենք բնակարանային կարիքի մասին և կոչ անենք ամբողջ աշխարհին, որ միասին լուծումներ գտնենք այդ խնդրի հետ կապված: Այսօրվա միջոցառման շրջանակներում ցանկանում ենք քաղաքական գործիչներին, հանրությանը, հասարակական կազմակերպություններին տեղեկացնել ու բարձրաձայնել երկրում առկա բնակարանային կարիքի մասին»,-ասաց «Հաբիթաթ Արմենիայի» ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը:

«Հաբիթաթ Արմենիան» սովորաբար իր առջև դնում է բարձ նշաձողեր և անկախ առաջացած խնդիրներից' հասնում է նպատակներին: Երբեմն անգամ գերազանցում է դրանք:

«Դնում ենք նպատակներ, հասնում ենք դրանց, գերազանցում ենք դրանք: Հիմնականում խնդիրներ առաջանում են ֆինանսների սղությունից և բնակչության իրազեկության պակասից, բայց երկուսի ուղղությամբ էլ աշխատում ենք»-ասաց

«Հաբիթաթ Արմենիայի» գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը' տեղեկացնելով, որ ընտանիքների և վարկային մասնագետների համար կազմակերպվում են նաև թրեյնինգներ, անցկացվում են շինարարական խորհրդատվություններ, մշակվում են ձեռնարկներ, թե ինչպես վերանորոգել տունը, որ խնդիրներին ուշադրություն դարձնել, ինչ գործիքներ օգտագործել:

Հաբիթաթ Արմենիան Հայաստանում գործում է 2000 թվականից: Մինչ օրս սպասարկել է ավելի քան 4000 ընտանիքի, ընդունել է ավելի քան 950 կամավորների: Կազմակերպության առաքելությունն է աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Այն իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ' համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ է տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Կամավորների աշխատանքի և գործընկեր ընտանիքների ուժերով Հաբիթաթը կառուցում և վերականգնում է պարզ և պատշաճ կացարաններ՝ այդ նպատակով ընտանիքներին տրամադրելով մատչելի փոխառություններ: Գործընկեր ընտանիքների ամսական վճարումների գումարները հավաքվում են «Շրջանառու ֆոնդում» և կրկին օգտագործվում Հաբիթաթի կողմից նոր տների կառուցման կամ վերանորոգման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրա
Ամենադիտված