«Բավարիան» «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ աշխարհի լավագույն ակումբների եռայկում է. Տուխել
Սպորտ
«Բավարիան» այնպիսի մակարդակի ֆուտբոլ խաղաց, որը Գերմանիայում, հնարավոր է, դեռ ոչ ոք ցույց չէր տվել: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, անդրադառնալով Բունդեսլիգայի շրջանակներում մյունխենցիներից կրած 1:5 հաշվով պարտությանը:
«Բավարիան» այնպիսի մակարդակի ֆուտբոլ խաղաց, որը Գերմանիայում, հնարավոր է, դեռ ոչ ոք ցույց չէր տվել: Նրանք հասել են նոր մակարդակի և դա ոգեշնչում է, ինչի շնորհիվ թիմը առաջ է շարժվում: Խոսքը ոչ թե նրանց կրկնօրինակելու, այլև սեփական ճանապարհը զարգացնելու մասին է: Կարծում եմ՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ մյունխենցիները աշխարհի լավագույն ակումբների եռյակում են և հանդիսանում են եռյակի ամենաուժեղը», -Տուխելի խոսքը մեջբերում է Sport1-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու