Ադրբեջանական սարսափ. սկեսրայրը հարսի հետ միասին սպանել է որդուն
Ադրբեջան
Ադրբեջանում պարզաբանվել է 14 տարի առաջ տեղի ունեցած սպանության գաղտնիքը:
Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի Գուբայի շրջանի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են շրջանի 39-ամյա բնակչուհի Եգանե Արաբովային եւ նրա սկեսրայր Հասան Ալիեւին, որոնք կասկածվում են 2001 թվականին Էլման Հասան օղլու Ալիեւին սպանելու մեջ: Վերջիններս Էլման Հասանովին սպանելուց հետո նրա մարմինը մասնատել եւ նետել են տան բակում գտնվող զուգարանի հորը:
Հայտնի է դարձել, որ սպանությունը կատարվել է հարսի եւ սկեսրայրի միջեւ սիրային հարաբերություններ լինելու պատճառով: Էլման Ալիեւը Հասան Ալիեւի հարազատ որդին է, իսկ Եգանե Արաբովան' հարսը' Էլմանի կինը:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 4, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 18 եւ ամուսինների սպանության 14 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները