Ջոն Վոյթը կխաղա «Հարրի Փոթերի» սփին-օֆֆում
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի դերասան Ջոն Վոյթը, որը հայտնի Է «Փեռլ Հարբոր» եւ «Ազգի գանձը» ֆիլմերով, խաղալու է «Ֆանտաստիկ գազանները եւ նրանց բնակության վայրերը» արկածային ժապավենում, որը կդառնա Հարրի Փոթերի մասին կինոսերիալի սփին-օֆֆը: Թե հատկապես ինչ դեր Է նրան բաժին հասել, չի ճշտվում: Պրեմիերան նշանակված Է 2016 թվականի նոյեմբերի 18-ին:
Բացի այդ, նախագծին կմիանան երիտասարդ դերասաններ Ջեմմա Չանը եւ Կարմեն Էջոգոն: Առաջինը հանդիսատեսներին ծանոթ Է «Դոկտոր Ովը» եւ «Շեռլոք» սերիալների մի քանի դրվագներով, երկրորդը՝ «Սելմա» դրամայով:
Բուսաբան Նյութ Սքամենդերի գլխավոր դերը խաղալու Է Էդդի Ռեդմեյնը, որը ժողովրդականություն է ձեռք բերել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ժապավենի Էկրան բարձրանալուց հետո: Նաեւ նախագծին իրենց մասնակցությունը հաստատել են Էզրա Միլլերը, Քոլին Ֆարելը եւ Քեթրին Ուոթերսթոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)