Բրիտանացի երեխաները ծաղրածուի տեղ են դրել արքայազն Հարրիին
Այլ
Մեծ Բրիտանիայի WellChild բարեգործական կազմակերպության մրցանակի փոքրահասակ դափնեկիրները Լոնդոնում արքայազն Հարրիի հետ կայացած հանդիպմանը ծաղրածուի տեղ են դրել թագավորական ընտանիքի անդամին, հաղորդում է The Daily Mail-ը:
«Դուք ծաղրածո՞ւ եք: Կարո՞ղ եք փուչիկից ինձ համար գազանիկ սարքել, խնդրում եմ»,-արքայազնին հարցրել է միջոցառման մասնակիցներից մեկը՝ իննամյա Նելլի-Մեյ Էվանսը: Ինչպես գրում Է հրատարակությունը, հարցը «ծիծաղի նոպա» Է առաջացրել 2007 թվականից WellChild-ը ղեկավարող Հարրիի մոտ:
«Ես կփորձեմ, բայց չեմ կարող ոչինչ խոստանալ»,-պատասխանել է Վինձորների դինաստիայի ներկայացուցիչը:
Կազմակերպությունն այս հանդիպումն անցկացրել Է ծանր հիվանդ երեխաների համար: Արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Հարրին ընդգծել Է, որ միջոցառումը հավաքել Է Միացյալ Թագավորության ամենախիզախ երեխաներին:
Ներկայում արքայազն Հարրին հինգերորդն է Միացյալ Թագավորության գահի ժառանգորդների հերթում (հորից, ավագ եղբորից՝ Ուիլյամից, ու նրա երկու երեխաներից՝ Ջորջից ու Շառլոտայից, հետո): Հարրին, որն այժմ 31 տարեկան է, ծառայել է որպես Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Նա երկու անգամ գործուղվել է Աֆղանստան, որտեղ, իր խոսքով, հարկ է եղել պարբերաբար հոսպիտալներ տեղափոխել վիրավոր զինվորների ու տեղի բնակիչների:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները