Արա Սադոյանն այցելել է հոսպիտալ՝ տեսակցելու հակառակորդի կողմից վիրավորված զինծառայող Խաչատուր Պապիկյանին (լուսանկարներ)
Հասարակություն
Հոկտեմբերի 7-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ' տեսակցելու Արցախում սեպտեմբերի 25-ին հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայող Խաչատուր Պապիկյանին: Արա Սադոյանը զրուցեց զինծառայողի հետ, քաջալերեց և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթեց շուտափույթ ապաքինում՝ հավաստիացնելով, որ հայոց զինվորները քաղաքային իշխանությունների և անձամբ իր մշտական ուշադրության կենտրոնում են: Զինծառայողն իր շնորհակալությունը հայտնեց այցելության և տածած հոգատարության համար՝ խոստանալով ապաքինվելուն պես շարունակել ծառայությունը հայրենիքին:





















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում