Շնորհավո՛ր տոնդ, Էջմիածի՛ն
Բլոգոսֆերա
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 8-ին նշվում է էջմիածին քաղաքի տոնը։ Մեր սիրելի քաղաքը, համայն հայության հոգեւոր մայրաքաղաքը 2 700 տարեկան է։ Հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր էջմիածնեցիներին, շնորհավորում եմ ինչպես իմ, այնպես էլ՝ քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքային համայնքի ավագանու անունից։
Սիրելի՛ էջմիածնեցիներ, քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի տոնը կատարյալ լինի։ Քաղաքային իշխանությունը տոնի կապակցությամբ բնակչությանը նվերներ է մատուցում ասֆալտապատված, բարեկարգված փողոցների, նորակառույց խաղահրապարակների, հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքի, գեղարվեստի դպրոցի, այլ հաստատությունների տեսքով։ Գեղեցիկ նվերներից է սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ արդեն իր իսկ անունը կրող փողոցում։
Հարգարժա՛ն էջմիածնեցիներ, երիցս շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ, եւ եկեք միասին լիաթոք ուրախանանք։ Տոնական տրամադրությունը լիարժեք կդառնան հոկտեմբերի 8-ի ցերեկն անցկացվելիք գեղեցիկ շքերթի եւ երեկոյան տոնական համերգի շնորհիվ, որոնց ժամանակ բազում անակնկալներ են սպասվում՝ գեղեցիկ տեսարաններ, հաճելի երաժշտություն, հրավառություն, նաեւ՝ նոր երգ Էջմիածնի մասին։
Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ՝ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար