Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Բացահայտվել է ԶՊԿ-ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

2015 թվականի մայիսի 15-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ընկերության ներքին ավտոհավաքակայանում ապօրինի կերպով կազմվել են երթուղային ուղեգրեր, որոնցով հաշվարկվել և հատկացվել է վառելիք, որն այնուհետև անցել է անհայտ անձանց տնօրինությանը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2015 թվականի մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Քաջարան քաղաքի բնակիչ Գ.Ստեփանյանը, աշխատելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում՝ որպես ավագ երթակարգավար, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության անսարք «Զիլ» մակնիշի 481 ՍԼ 51 համարանիշի և Կամազ 5511 մակնիշի 403 ՍԼ 51 համարանիշի ավտոմեքենաների համար իր ենթակայությամբ աշխատող երթակարգավարների միջոցով կազմել է դիզելային վառելիք և բենզին ստանալու իրավունք վերապահող թվով 88 կեղծ փաստաթուղթ և խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3.850.000 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

2015 թվականի մայիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավագ երթակարգավարը նկարագրված գործողությունները կատարել է իր անմիջական ղեկավարի' ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ Կ.Եդիգարյանի հետ' վերջինիս հետ նախնական համաձայնությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի մայիսի 29-ին Կ.Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հաշվի առնելով հափշտակության ծավալները և քրեական գործի բազմադրվագ լինելը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում բացահայտվել են հափշտակության այլ դրվագներ ևս։

Մասնավորապես՝ բացի վերը նշված 88 ուղեգրից, հայտնաբերվել և առգրավվել է ևս 1875 ուղեգիր, որոնց հիման վրա դուրս է գրվել 69.820.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 166.915 լիտր դիզելային վառելիք և բենզին:

Նախնական քննության տվյալներով՝ դրանք ևս կազմվել են ներքին ավտոհավաքակայանի ավագ երթակարգավար Գ.Ստեփանյանի հանձնարարությամբ' 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում' Կ.Եդիգարյանի հետ նախապես կայացված համաձայնությամբ:

Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Գ.Ստեփանյանն իր անմիջական ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ, վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կ.Եդիգարյանի հետ նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ իրավունք է ձեռք բերել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության ՝ 73.670.548 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում մեղադրյալներ Գ.Ստեփանյանին և Կ.Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ծավալը լրացվել և մեղադրանք առաջադրվել՝ փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի' 73.670.548 ՀՀ դրամ ընդհանուր արժողության բենզին և դիզելային վառելիք հափշտակելու համար: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Գործով նշանակվել են փաստաթղթաբանական և ձեռագրաբանական, դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննություններ, կատարվել են այլ դատավարական գործողություններ, այդ թվում նաև' զննություններ, խուզարկություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված