Դատարանը հետաձգեց Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննարկումը
Իրավունք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Ինչպես դատարանից հայտում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, դատը հետաձգվեց քննիչի բացակայության պատճառով:
Հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 14.00-ին:
Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին դատարանի դիմաց՝ պահանջելու Գևորգ Սաֆարյանին ազատ արձակել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին