Պարզվել է Վահան Շիրխանյանի կնոջը վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը. Փաստինֆո
Իրավունք
Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ' Բուրաստան Շիրխանյանի վրաերթի ենթարկվելու մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանությունում:
ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ոստիկանությունից նման ահազանգ ստացվել է, կատարվում է քննություն։ «Վարորդի ինքնությունը հայտնի է, կատարվում է քննություն վրաերթի հանգամանքները պարզելու համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, վրաերթի մասին տեղեկությունը հրապարակած armtimes.com կայքի տվյալներով, Բուրաստան Շիրխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին կայքին հայտնել է նրա որդին' հրաժարվելով, սակայն, ասել, թե որ հիվանդանոցում է գտնվում տուժողը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին