Կոտրել են Beeline-ի գրասենյակի դռներն ու հափշտակել մեծ թվով տեխնիկա ու գումար
Իրավունք
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Beeline-ի գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ի գիշերը անհայտ անձինք գրասենյակի դռները կոտրելու միջոցով ներս են մտել, գողացել չհրկզիվող պահարանը, պլանշետներ:
Նախնական տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է գումար:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են, միջոցառումներ են ձեռնարկվում գողություն կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին