Շուշանիկ Բախշյանի գործով ևս մեկ միջնորդություն է ներկայացվել
Իրավունք
Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն միջնորդություն է ներկայացրել, որով խնդրում է պաշտպանական կողմին հասկանալի լեզվով տեղեկացնել, թե ինչպես է Շուշանիկ Բախշյանը դիտարկվել հանցագործության սուբյեկտ, եթե վերջինս բժշկական օբնություն եւ սպասարկում իրականացնող չէ,
Մերի Մարգարյանի մահվան դեպքով Շուշանիկ Բախշյանը օրենքով նախատեսված կոնկրետ որ պարտականությունը չի կատարել կամ դրանք կատարել է ոչ պատշաճ, այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու Մերի Մարգարյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապը որ ապացույցով է հիմնավորվել, եթե փորձագետի եզրակացություններով նման կապը չի հաստատվել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` փաստաբանը միջնորդությամբ խնդրել է նաև`փորձագետ Գագիկ Կառլենի Հարությունյանի ապօրինի ցուցմունքը չմեջբերել:
Բժշկուհին ձերբակալվել էր հունվարի 22-ին: Նա կասկածյալ է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին