Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Ինչ-որ մեկն էդ աղջկան «բիթի» է գցել, որ ցուցմունքը փոխի. Մխիթար-Մոս Մուշեղյանը մանրամասներ է պատմում

Իրավունք

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը քիչ առաջ զանգահարել էր ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ էքստրասենսի սպանությունն ինքը չի կատարել և այժմ պատասխան է տալիս ուրիշի արարքի համար:

«Ես ուզում եմ դիմել Դատախազություն։ Ինչո՞ւ չեն գալիս ինձ տեսակցության։ Որովհետև չե՞ն կարող հիմնավորել, թե ինչու են երկար տարիների արվեստագետին բանտ նետել։ Եթե ինձ բանտարկել են իմ քաղաքական, հասարակական գործունեության համար, թող այդպես էլ ասեն։ Ես էլ կարող եմ շատերի անունները տալ, ում կասկածում եմ։ Լավ, եթե ես մարդուն դանակահարեմ 50 տեղից, իմ եղունգների տակ գոնե պետք է արյուն մնա՞, կամ էդ մարդը պաշտպանվել է, իր եղունգների տակ ինչո՞ւ ինչ-որ բան չգտան։ Ինձ բանտարկել են մի աղջկա ցուցմունքների հիման վրա, ով ցուցմունքի նախնական տարբերակում նույնիսկ կողոպուտի մասին չի խոսել։ Երևի ինչ-որ մեկն այդ աղջկան «բիթի» է գցել, որ այդ հոդվածում, որով ինձ մեղադրում էր, կտանեն մի 2-3 տարի կազատազրկեն, հոգեբուժարան կտանեն կամ կազատեն: Երկու օր անց ինքը ցուցմունքը փոխում է, ու այսօր իմ հոդվածը 104-ի 2-րդ մասն է, որը նախատեսում է ցմահ կամ 14 տարի»,- մանրամասներ պատմեց էքստրասենսի սպանության համար բանտարկված Մխիթար Մոս Մուշեղյանը։

Նրան մեղադրում են կողոպուտի նպատակով սպանություն կատարելու մեջ: Այդ առնչությամբ վերջինս ասաց՝ ինքը տեղյակ է եղել, որ Անի Մաջնունյանը գումար չի ունեցել։ «Իմ ներկայությամբ դեպքից մի 10-12 օր առաջ ինչ-որ մեկը զանգեց Անիին, 200 հազար դրամ գումար խնդրեց, Անիի մոտ չկար, ինձնից խնդրեց, ես չունեի, ասացի՝ երկուշաբթի օրը կարող եմ թատրոնից վերցնել, ասաց՝ ոչ, հիմա է պետք։ Անին զանգեց Գաբրիելին, նա ևս գումար չուներ։ Այդ խոսակցությունն իմ ներկայությամբ է եղել։ Դա նշանակում է, որ Անին չուներ անգամ 200 հազար դրամ։ Բա ես գնացել էի ի՞նչ տանեի այնտեղից։ Ինչի՞ համար, իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է ունենար Անին, որ ես սպանեի իրեն»,- ներկայացրեց Մուշեղյանը։

Մխիթար Մոս Մուշեղյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը և Անին շատ մոտ ընկերներ են եղել, բայց ինքն Անիի նախկին ամուսին Գաբրիելին չի ճանաչել։ «Գաբրիելին անձամբ չեմ ճանաչել, բայց Անին շատ է ինձ պատմել։ Իմ ու Անիի հարաբերություններն այնպիսին էին, որ մենք ժամերով կարող էինք խոսել մեր անցյալից, ապագա ծրագրերից։ Ճիշտն ասած՝ Գաբրիելի հարցազրույցը ևս ինձ հասել է, որտեղ ասում էր, որ ես երկար չեմ ապրի կամ չգիտեմ ինչ։ Հիմա ես դա որպես սպառնալիք ընդունե՞մ, դա ինչ հիմարություն է։

Սպանությունից օրեր հետո, «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանի նախկին ամուսին սև մոգ Գաբրիելը լրատվամիջոցներին հայտարարել էր, թե ինքը մի շարք մանրամասների է տիրապետում Անիի սպանության մասով, սակայն չի կարող բացահայտել, քանի որ այն ժամանակ նախաքննություն էր ընթանում։ Այս առումով, Մխիթար Մոս Մուշեղյանն ասաց. «Ինքն ուրեմն պետք է ամենավերջին սրիկան լինի, որ մանրամասների տիրապետի ու չբարձրաձայնի։ Ես փաստացի փտում եմ ինչ-որ անասունի պատճառով։ Ես անձամբ շատ կուզեի Գաբրիելի հետ զրուցել, թող գա ինձ տեսակցության։ Բայց ինքը նման քայլի չգնաց, մի երկու ստից բաներ ասաց ու վերջ։ Ես Գաբիին ճանաչել եմ՝ որպես լավ երգիչ։ Իմ ներկայությամբ շատ է եղել, որ Անին զանգահարել է Գաբրիելին, բայց անձնապես չեմ ճանաչել»։

Հարցին՝ ո՞ւմ է կասկածում կամ ըստ իրեն՝ ո՞վ կարող էր Անիին առանձնակի դաժանությամբ սպանել, մեր զրուցակիցն ասաց, որ անուններ տալ չի կարող. «Բայց ես վստահ եմ, որ ինձ մեղադրողի մատն էլ խառն է այստեղ։ Հիմա, եթե ես մի հատ ստից անուն տամ, էդ մարդը կհայտնվի կողքիս խցում։ Ես դա չեմ ուզում, որովհետև ես ինքս չգիտեմ էդ հարցի պատասխանը։ Կասկածել կարող եմ, մի 10-15 հոգու էլ կասկածեմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետև այդ մարդիկ կհայտնվեն ճաղերի ետևում։ Բայց հնարավոր է, որ այդ 15-ի մեջ էլ չլինի իրական մարդասպանը։ Ես չեմ պատրաստվում օգնել իրավապահ մարմիններին, քանի որ իրենք ինձ ազատության մեջ չթողեցին, որ ես էլ փորձեի օգնել նրանց։ Այսօր իրավապահները դարձել են իմ թշնամին։ Նրանք մի՞թե չեն նկատում գործում առկա հակասությունները։ Եթե նկատում են ու ինձ շարունակում են անազատության մեջ պահել, ապա դա նշանակում է, որ նրանք ակնհայտ թշնամանք ունեն իմ նկատմամբ»։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված