Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

ՄԻՊ-ը Վարդգես Գասպարիի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Իրավունք

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ փետրվարի 24-ին Վարդգես Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարդգես Գասպարին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարդգես Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վարդգես Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:

Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ահազանգի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վարդգես Գասպարիին: Նա հայտնել է‚ որ սկսել է հացադուլ, քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վարդգես Գասպարին դադարեցրել է հացադուլը:

Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վարդգես Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:

Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին:

Վարդգես Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վարդգես Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել նրա հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:

Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցին‚ ապա ուսումնասիրությամբ պարզվել է‚ որ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշում իր վարույթում գտնվող քրեական գործով կայացրել է դատարանը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին»: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Մարդու իրավունքների պաշտպանին արգելում է բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատավորներից:

Այդուհանդերձ‚ հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում նշված հարցը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել է նաև Վարդգես Գասպարիին ազատությունից զրկելու հետ կապված իրավական հարցը:

Ուսումնասիրության հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձին ազատությունից զրկելու հարցը լուծելիս ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները պահանջում են պահպանել դրանցով սահմանված չափանիշները, մասնավորապես, ազատությունից զրկման հարցը լուծելիս դատարանի կողմից լսվելու իրավունքը‚ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկանալու իրավունքը և այլն:

«Մարդու իրավունքների պաշտպանը լիահույս է‚ որ իրավասու մարմինների կողմից հաշվի կառնվեն նշված չափանիշները Վարդգես Գասպարիի անազատության մեջ պահելու իրավաչափության հարցը քննարկելիս»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված