Առանձնապես խոշոր չափերի շորթում` բռնության սպառնալիքով. երկու անձ ձերբակալվել է
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ձերբակալվել է:
Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 21.40-ի սահմաններում, իր' Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար' սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել' սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելը):
Քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր մարտի 1-ն ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ' հնարավոր մյուս մասանկիցներին հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին