Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Իրավունք

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2015 թվականին կատարված, արձանագրված ցուցանիշները, դրական արդյունքներն ու բացթողումները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Զեկույցներով հանդես եկան ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Ա.Թամազյանը, Վ.Հարությունյանը, Հ.Գրիգորյանը և Ա.Ղամբարյանը՝ ըստ համակարգման ոլորտի վերլուծելով կատարված աշխատանքները։

2015 թվականին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննական մարմինների վարույթում 2015 թվականին ընդհանուր առմամբ քննվել է 21.955 քրեական գործ, որից շուրջ 93 տոկոսը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, մնացած 7 տոկոսը քննել են ՀՔԾ, ՀՀ ֆինանսների նախարարության և Ազգային անվտանգության քննչական ծառայությունները։ Քննչական կոմիտեի քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 66 քրեական գործ և նյութ։ Համեմատության համար ասենք, որ այդ թիվը Ռուսաստանում կազմում է 36, Վրաստանում՝ 5, Բելառուսում և Տաջիկսատնում՝ 45։

Վերլուծելով հանցավորության շարժընթացում արձանագրված դրական կամ բացասական փոփոխությունները՝ բանախոսներն արձանագրեցին, որ 2015 թ. գրանցվել է հանցագործությունների նվազում 503 դեպքով, սակայն ընդհանուր առմամբ աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, շարունակում է մտահոգիչ մնալ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը. 2015 թ. ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 227 մարդ, իսկ 2014 թ.՝ 181։

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում ՔԿ վարույթում քննված քրեական գործերի արտադրողականությունը (քրեական գործերի դատավարական ավարտը) կազմել է 85,1 տոկոս՝ 2014թ. 84,7 տոկոսի դիմաց։ ՀՀ ՔԿ նախագահը կարևորեց յուրաքանչյուր քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը, ոչ միայն առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության բացահայտումը, այլ նաև՝ շարժառիթի, նպաստող հանգամանքների, պայմանների պարզումը։

Արձանագրելով, որ գործող օրենսդրությամբ Քննչական կոմիտեի հիմնական լիազորությունը նախաքննության իրականացումն է՝ Ա.Հովսեփյանն ընդգծեց, որ նախաքննության առաջնահերթ խնդիրը պետք է լինի հանցագործությունների բացահայտումը։ §Հետևողական քայլեր ենք ձեռնարկում կոմիտեի ծառայողների աշխատանքային, նյութատեխնիկական պայմանները բարելավելու ուղղությամբ, ներդրվել են նորարարական մի շարք ծրագրեր, շահագրգիռ բոլոր մարմինների՝ դատախազության, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ ձևավորվել են համագործակցության մեխանիզմներ՝ քննիչի աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար։ Ամեն ինչ անում ենք, որ լավ պայմաններում աշխատեք, ինչի նկատմամբ ձեր վերաբերմունքը, գնահատականը կարող է լինել ձեր իսկ աշխատանքի արդյունավետությունը։ Լուրջ վերաբերմունք ենք դրսևորելու չբացահայտված յուրաքանչյուր քրեական գործի նկատմամբ։ Յուրաքանչյուր չբացահայտված քրեական գործով քննիչը պետք է ներկայացնի, թե ինչ քայլեր է ձեռնարկել՝ բացահայտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեր աշխատանքի ցուցանիշը լինելու է հանցագործությունների բացահայտումը»,- հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով քրեական գործերի կասեցումը դիտարկվելու է որպես բացասական ցուցանիշ։

ՔԿ նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ քննչական ստորաբաժանումների ղեկավարները անմիջական պատասխանատվություն են կրելու բացթողումների համար։ §Ստորաբաժանումների ղեկավարները ոչ միայն դատավարական վերահսկողություն իրականացնող անձինք են, այլ նաև պետք է աջակցեն քննիչներին, ովքեր հիմնականում երիտասարդ են և չունեն հարուստ փորձ»,- նշեց Ա.Հովսեփյանը՝ ընդգծելով, որ քննիչի կողմից դատավարական ժամկետները խախտելու, օրեր շարունակ քննչական գործողություններ չկատարելու, քննչական պլանների բացակայության կամ թերի լինելու համար պատասխանատու են լինելու ստորաբաժանումների ղեկավարները։

§Ձեր ցուցումները պետք է արտահայտված լինեն քննչական պլանում և եթե այնտեղ կա թերություն, դա նաև քննչականների պետերի թերությունն է, դուք եք ձեր ստորագրությամբ հաստատում դրանք,- խոսքն ուղղելով տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընդգծեց Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով,- հանդուրժողական չենք լինելու»։

Արձանագրելով նյութատեխնիկական բազան բարելավելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները՝ փաստվեց, որ 2015 թվականին ներդրված փորձարարական ծրագրերի արդյունավետությունը հաշվի առնելով՝ 2016 թվականին կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է քրեական գործերի թվայնացման ծրագիրը, ինչը հնարավորություն կստեղծի էապես կրճատել դատավարական փաստաթղթերի պատճենահանման վրա ծախսվող գումարները, գործարկվել է նաև ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը։

2015 թվականին սկսվել են §Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքները, որի արդյունքում նախատեսվում է ունենալ տեղեկատվական հարուստ բազա։ Քրեական գործերի նախաքննության ընթացքում դատարանների որոշումների հիման վրա համապատասխան կապի օպերատորներից հնարավորինս օպերատիվ վերծանումներն ստանալու համար ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ կապի 4 օպերատորների հետ և ստեղծվել էլեկտրոնային ծառայողական փոստով դրանք ստանալու իրավական կառուցակարգերը, ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Բացի այդ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել պետական գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ, որը թույլ կտա ապահովել հարցման առցանց ներկայացումը և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային միջոցների օգնությամբ, ինչը կնպաստի խնայել ժամանակ ու միջոցներ, որպես արդյունք՝ նախաքննության ժամկետների պահպանմանը:

Քննչական կոմիտեն շատ ակտիվ համագործակցել է նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ քննչական կոմիտեի մասնագիտական տեխնիկական բազան համալրելու, քննիչների մասնագիտական ունակությունները զարգացնելու համար, ծառայողներն ակտիվ ներգրավվել և մասնակցել են բազմաթիվ սեմինարների, քննարկումների, միջազգային կոնֆերանսների։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված