Հակոբ Դեխնավին տուգանվեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար
Իրավունք
Անցած տարվա օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և մասնակիցների միջև։ Հավաքի մասնակիցներից Հակոբ Նազարի Դեխնավիին ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներից մեկն ապտակել էր՝ իրեն հայհոյելու համար։ Բացի այդ, Դեխնավին, ըստ հրապարակումների, չէր ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին։ Դեպքից հետո ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել՝ ակցիայի մասնակցին տուգանելու համար։
Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ վարչական դատարանում դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց Հակոբ Նազարի Դեխնավի գործով դատական ակտը: Դատարանը վճռեց բավարարել ոստիկանության հայցը և Հակոբ Նազարի Դեխնավիի նկատմամբ նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին