Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է
Բլոգոսֆերա
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է»։
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ի երեկոյան: Այցելել էր բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել էր, որ կտրուկ տատանվել է ճնշումը։ Բժիշկները նշանակել էին ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել էր բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, սակայն մի քանի օրից դուրս է գրվել հիվանդանոցից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը