Վրաց պատրիարքը դեմ է ցմահ ազատազրկմանը
Բլոգոսֆերա
Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդը ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ խոսել է ցմահ ազատազրկված դատապարտյալների մասին՝ նշելով, որ անընդունելի է մարդուն նման պատժի դատապարտել, քանզի վերջինները զրկվում են հավատքից, որ երբևէ կարող են կրկին հայտնվել իրենց հարազատների կողքին, զբաղվել իրենց գործով: Պատրիարքի կարծիքով ֆիզիկական աշխարհում անժամկետ ոչինչ չկա, և միայն Աստված կարող է հավերժ լինել:
Ըստ Իլիա Երկրորդի, դատապարտյալները հաճախ ցուցաբերում են լավ վարք, պատասխանատվության գիտակցում, զղջում են իրենց կատարած հանցագործությունների համար, և անհրաժեշտ է, որպեսզի նրանք չկորցնեն հավատը, որ մի օր հայտնվելու են ազատության մեջ: «Ուստի երկրի խորհրդարանը պետք է զբաղվի այդ հարցով, քանի որ մենք պետք է լինենք ներող»,- պնդել է վրաց պատրիարքը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը