Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Ամենևին էլ ոչ հրեշտակ…

Վերլուծական

Այն, որ Հայաստանի անկախացման տարիներից սկսած մեր գիտությունը հայտնվել է հոգեվարքի մեջ, առանձնապես նորություն չէ: Չնայած ամեն անգամ խոսվում է այս ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն, ինչպես հայաստանյան պրակտիկան է ցույց տալիս, անգամ տարիներն ի զորու չեն՝ որևիցե դրական տեղաշարժ ապահովելու այս ուղղությամբ:

Ոչ վաղ անցյալում շատերս գիտության ներկայիս վատ վիճակի մեջ սովորություն ունեինք մեղադրելու Աշոտյանին, ով բավական երկար ժամանակ էր, ինչ համարվում էր գիտության և կրթության համար թիվ մեկ պատասխանատուն մեր երկրում:

Աշոտյանը գնաց, ու նրան փոխարինեց նոր մարդ, որը, սակայն, այնքան էլ նոր չէ իրականում. համապատասխան ոլորտը նա ղեկավարել է 1998-1999, 2001-2003, 2006-2008 թվականներին ու համակարգին տիրապետում է, այսպես ասած, տասը մատի պես:

Ստանձնելով նախարարի պաշտոնը՝ Մկրտչյանն սկսեց բարձրաձայնել այն խնդիրների մասին՝ հատկապես կրթական ոլորտի, որոնց մասին, գուցե, տարիներով ընդունված էր լռել. խոսքն ավագ դպրոցի, մագիստրոսական կրթության համակարգերում տեղ գտած ակնհայտ բացթողումների մասին է: Ինչ խոսք, գովելի է նախարարի նման ակտիվությունը: Բայց կարծես մի կարևորագույն խնդիր, ըստ մեզ, դուրս է մնացել նախարարի տեսադաշտից. երկրում գիտության ընդհանուր վիճակն օրըստօրե վատանում է՝ գահավիժելով անհայտություն: Համենայնդեպս, Մկրտչյանը սույն խնդրի մասին դեռ չի բարձրաձայնել, իսկ եթե ինչ-որ բան ասվել էլ է, ապա ոչ այն ուժգնությամբ, ինչպես որ ցանկալի էր: Եթե մի քանի խոսքով նկարագրելու լինենք Հայաստանում գիտության ու գիտականի վիճակը, ինչպիսի՞ բառամթերք պետք է կիրառենք, ձեզ ինչպե՞ս է թվում. անշուշտ, ոչ ամենևին էլ դրական և ահա թե ինչու:

Վստահ ենք, որ գիտությանը պատուհասած ամենամեծ խնդիրը ոչ միայն ֆինանսական համապատասխան ռեսուրսների բացակայությունն է, այլև, որ ոչ պակաս կարևոր է, հասարակության շրջանում դրա անկում ապրող հեղինակությունը. մեզանում ասպիրանտուրա ընդունվելը վերածվել է շատերի համար բանակից վերջնականապես խույս տալու պարզագույն միջոցի, իսկ գիտական կոչումներն էլ այնքան են արժեզրկվել, որ այսօր շատ ավելի պատվաբեր է լինել պարզապես բարձրագույնավարտ, քան, ասենք, գիտությունների թեկնածու կամ դոկտոր: Իսկ նման իրավիճակի մեղավորը ոչ միայն այն հանգամանքն է, որ գիտության մարդիկ չեն կարողանում սեփական վաստակով կերակրել սեփական ընտանիքն ու գոյատևել մարդավարի, այլև ոլորտում վխտացող կոռուպցիան, երբ համապատասխան դոլարների առկայության պայմաններում քեզ կարող են ոչ միայն դոկտոր կամ պրոֆեսոր, այլև իսկական Էյնշտեյն հռչակել. վաղուց նորություն չէ, որ, օրինակ, մեր չինովնիկներից ու պատգամավորներից շատերը, որոնք ունեն գիտական կոչումներ, ամենևին էլ իրենք չեն հեղինակներն այն գիտական աշխատությունների, որոնց շնորհիվ դարձել են տիտղոսակիրներ. մեր իրականության պայմաններում թեկնածուական թեզ գրելու համար բավական է մոտ մի 5000 դոլար փող ունենալ ու համապատասխան ծանոթ՝ գործը գլուխ բերելու և համապատասխան կոչումը վերջնականապես սեփականելու համար:

Սրանք, անշուշտ, ընդամենը թերությունների ու խութերի մի չնչին մասն են, որոնք արդեն վաղուց բնութագրական են մեր գիտության ոլորտին և որոնց մասին, ենթադրում ենք, Մկրտչյանը նոր չէ, որ գիտի. նրա ղեկավարության օրոք էլ համակարգը բնավ զերծ չի եղել այս խնդիրներից, ու կոռուպցիան այստեղ լավ էլ ծաղկել է: Տեսնես՝ Մկրտչյանն ունի՞ նոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրառելով՝ կփորձի հասնել համապատասխան արդյունքների, թե՞, ինչպես և իր նախկինը, կբավարավի միայն գեղեցիկ ելույթներով ու սեփական էրուդիցիան հանրային քննարկման առարկա դարձնելով. այս ամենի պատասխանը ցույց կտա ժամանակը, որից, դատելով ամենայնից, Մկրտչյանը դեռ շատ է ունենալու…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված