Հայաստանի ընտրանին սկսեց մարզական հավաքը. Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելին ստացան իրենց մրցանակները (լուսանկար)
Սպորտ
Ինչպես գիտենք, 2015 թ. դեկտեմբերին կայացած քվերակության արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով նաև արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին, ովքեր արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակներին: Մինչ օրս ֆուտբոլիստները հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում և ստանալ իրենց մրցանակները: Այսօր Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելլիին շնորհվեցին իրենց մրցանակները, ինչպես նաև ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգևները:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի հրաժեշտի խաղ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:
Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու