«Հրապարակ». Գալուստ Սահակյանին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան եւ անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը:
Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը' տիկին Ժաննան, որդին' առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:
Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում' իր ինքնաթիռով, ապա թռել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների' վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից