«Իրատես». Անթաքույց ատելություն կա Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ. ո՞ւմ վրա է հույս դրել Նիկոլը
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ:
Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա եւ ԼՏՊ-ի միջեւ խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես' Գյումրիի Լեւոն Բարսեղյանի վրա եւ պատրաստ է վճարելու նրան' Գյումրիի յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար:
Իհարկե, դեռ հայտնի չէ', գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երեւանցիների հոսքը Հրազդան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից