Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Միլիոնատեր դառնալու նազարյանական բանաձևը

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ եղել են առանձին մարդիկ, պետական չինովնիկներ, որոնց, չգիտես ինչ հրաշքով, միշտ հաջողվել է մնալ «ջրի երեսին». փոխվել են ժամանակները, կառավարություններն ու նախագահները, բայց այդպիսիններից և ոչ ոք չի դադարել մնալուց, ինչպես ասում են, ձիու վրա՝ շարունակելով հանդիսանալ իշխանական բուրգի անքակտելի մասնիկը:

Նման մարդկանցից մեկը, մեր իրականության պայմաններում, անշո՛ւշտ, Ռոբերտ Նազարյանն է, մարդ, ում գործունեությունը պետական համակարգում, մեղմ ասած, միշտ էլ վիճարկելի է եղել. հասարակները նրան հիմնականում մեղադրել են զանազան կոռուպցիոն գործարքների, պետական թալան իրականացնելու և նմանատիպ ոչ հաճելի բաների մեջ:

Ինչ վերաբերում է Նազարյանի անձին, ապա նշենք, որ պարզվում է՝ նա դպրոցում բացարձակ գերազանցիկ է եղել՝ ոսկե մեդալով ավարտելով Երևանի թիվ 46 դպրոցը: Սա հատուկ նրանց համար, ովքեր սովոր են դժգոհելու, թե մեզ կառավարում են ծույլիկներն ու անբանները: Աշխատանքային գործունեությունը սկսելով 1978-ին Երևանի տնաշինական կոմբինատի վարպետի աշխատանքով՝ տարեցտարի Նազարյանի գործերը լավացել են, և արդեն 1990-ին նա Երևանի քաղխորհրդի գործկոմում վարչության պետ, նախագահի տեղակալ էր աշխատում՝ պաշտոնավարելով մինչև 1997 թվականը։ Հասցրել է նաև լինել փոխնախարար: Ռոբերտ Նազարյանի կարիերայի գագաթներից մեկը նրա՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում նշանակվելը եղավ, որը, սակայն, բավական կարճաժամկետ բնույթ կրեց՝ տևելով մի քանի ամիս միայն: Նրա կյանքում իսկական նոր փուլ բացվեց 2001-ի հունվարին, երբ դարձավ Երևանի քաղաքապետ՝ պաշտոնավարելով մոտ երկու տարի՝ երկու տարի շարունակ հոգեհան անելով երևանցիներիս:

Բավական է միայն ուսումնասիրել այդ ժամանակվա մամուլը, որպեսզի պարզ դառնա, թե որքան «հոգատար» քաղաքապետ է եղել նա իր կյանքի ամենաքաղցր շրջաններից մեկում: Թեմայի մեջ խորանալիս պարզում ես, որ այդ տարիներին մարդն այս ձեռքից բաց չի թողել իրեն ընձեռնած և ոչ մի հնարավորություն՝ «լևի» եկամուտներ ստանալու համար. ասում են՝ նրա օրոք կոռուպցիան իսկական վերելք է ապրել հատկապես քաղաքապետարանում, երբ քաղաքի ամեն մի կտոր, ամեն մի քառակուսի մետր ուներ իր գինը, և մինչև համապատասխան քաղաքային վարչություններում անձը սահմանված չափի կաշառք չէր տալիս, չէր էլ կարող երազել համապատասխան «դաբրո» ստանալու մասին՝ թեկուզ պատրաստ լիներ՝ միլիարդավոր դոլարների ներդրումներ անելու քաղաքում:

Բայց Երևանի քաղաքապետի պաշտոնն այն աշխատանքը չէր, որով պետք է Նազարյանը հավերժանար հայոց պատմության փառահեղ էջերում: Քչերին է, հավանաբար, հայտնի, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն 13 տարի է, ինչ հանդիսանում է Նազարյանի նախագահության ներքո գործող պետական կառույց: Արդեն 13 տարի է, ինչ այս մարդը, միայն իր իմացած ձևերով, հոգեհան է անում մեր՝ աղքատության ճիրաններում տառապող ազգաբնակչությանը՝ մշտապես կարողանալով պատասխաններ գտնել այնպիսի հարցերի, որոնց տակից, ակնհայտորեն, ոչ բոլորին կհաջողվեր դուրս գալ:

Բոլորս ենք հիշում գրեթե համաժողովրդականի վերածված «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը, ինչպես գիտեք, ծագել էր էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված հարցից: Հիշո՞ւմ եք այդ շրջանում Նազարյանի հնչեցրած պատճառաբանությունները. մարդն առանց քաշվելու հայտարարում էր, որ ՀԷՑ-ը, էլեկտրաէներգիայի չթանկացման պարագայում, այլևս ի վիճակի չի լինելու գործել, իսկ երկրի բաշխիչ ցանցերը շուտով կքայքայվեն, ու մենք բոլորս ստիպված ենք լինելու մեր կյանքի բոլոր օրերն ապրել մոմի լույսի ներքո:

Մարդը մի ողջ ազգի փաստացի սպառնում էր մութ ու խոնավ տարիների կրկնությամբ՝ մոռանալով, սակայն, խոսել համակարգում արմատացած այն հսկայածավալ թալանի մասին, որ բնութագրական էր դրան դարձել շատ երկար տարիներ: Դե իսկ ԱԺ նազարյանական ելույթների մասին է՛լ չխոսենք. դրանք պարզապես ստիպում են մարդուն հիասթափվել կյանքից, դրանք ստիպում են առնչվել կյանքի այնպիսի մութ կողմերի հետ, որոնց մասին, սովորաբար, լռում են՝ մարդկային բարոյականության նորմերից դրդված…

Իսկ թե կոնկրետ որքան կարող է կազմել այս՝ մի շարք պատվավոր կոչումների արժանացած պետական չինովնիկի իրական ունեցվածքը, ցավոք, մնում է այդպես էլ գաղտնիք: Կարելի է ենթադրել, օրինակ, որ Նազարյանի կուտակած միլիոններն այնքան շատ են,որ ընդունակ են շարժել անգամ արաբական ամենահարուստ շեյխերի նախանձը. ինչ-ինչ, բայց ՀՀ բյուջեն այդ հնարավորությունը հաստատ ընձեռում է…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված