Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Պետք է դուրս գալ քառակուսիներից. Տիգրան Համասյան

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում Qahana.am կայքի հարցազրույցը վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի հետ:

- Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ Հայաստանում չեք տեսնում Ձեզ: Ձեր մասնագիտությամբ դժվար է կայանալ, ինչ-որ բանի հասնել Հայաստանում: Ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Ես չեմ ձգտել կայանալ, հայտնի դառնալ Հայաստանում: Կապ չունի, թե արվեստը որտեղ է ծնվել, ստեղծվել: Այն պետք է հասանելի լինի և՛ հայի և՛ ցանկացած այլ ազգի ներկայացուցչի սրտին:

- Ձեզ համար կա՞ գագաթ երաժշտության մեջ: Ո՞վ է այդ գագաթը:

- Ամեն օր տարբեր ոճի երաժիշտների եմ լսում, տարբեր ազգերի ժողովրդական երաժշտություն, դասական երաժշտություն, օրինակ, հնդկական դասական երաժշտությունն աշխարհում ամենաբարձր մակարդակի երաժշտություններից է: Ցանկացած ոճում կան և´ լավ, և՛ վատ բաներ: Շատ եմ ոգեշնչվում հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությունից:

- Ի՞նչ է տալիս Ձեզ հայկական երաժշտությունը:

Գիտեք, հայկական երաժշտությունը սնվելու անսպառ աղբյուր է: Ինչքան զբաղվես դրանով, փորփրես, այնան տեղ կա, անսպառ է: Հայկական հոգևոր ու ժողովրդական երաժշտությունները շատ մոտ են իրար, լադային մտածողությունը նույնն է: Օրինակ, Ս. Մեսրոպ Մաշտոցի «Անկանիմ առաջին քո» շարականը նույն լադի մեջ է, ինչպես «Հով արեք, սարեր ջան»-ը:

- Եկեղեցու հետ կապը մանկո՞ւց է եղել:

- Կարելի է ասել, որ երաժշտությունն ինձ բերեց դեպի քրիստոնեություն և հավատք: Երաժշտությունն ուսումնասիրելով՝ եկա եկեղեցի: Սկսեցի Ս. Գրիգոր Նարեկացու տաղերն ուսումնասիրել, հետո՝ շարականները, հետո սկսեցի «Նարեկ» կարդալ: Միշտ մտածում էի, որ հոգևոր երաժշտությանը կարող է մոտենալ, դրա հետ աշխատել միայն հոգևոր մարդը:

- Ասացիք, որ պահք եք պահում, իսկ եկեղեցական ո ՞ր տոներն են Ձեզ համար առավել սիրելի, որո՞նք եք նշում ընտանիքում:

- Երբ Հայաստանում եմ լինում, բոլոր տոներն էլ նշում եմ: Դա պայմանավորված է այն բանով, թե որտեղ եմ: Երբեմն ճանապարհին եմ լինում, բայց աղոթելու համար նշանակություն չունի, թե որտեղ եմ:

- Մենք գիտենք, որ նախաձեռնել էիք գրաբար սովորել…

- Շատ քիչ առաջխաղացում ունեմ: Երբ դեռ նոր էի «Լոյս ի լուսո»-ն սկսել, ավելի շատ էի զբաղվում գրաբարով: Վեց ամիս դադարից հետո հիմա նորից սկսել եմ: Գրաբար սովորելու հարցում առաջնայինն այն էր, որ հոգևոր երաժշտությամբ զբաղվելիս ինձ հարկավոր էր հասկանալ, թե ինչի մասին են դրանք: Պետք էր հասկանալ շարականի տեքստի բովանդակությունը, որպեսզի կարողանամ ճիշտ մշակել:

- Ասացիք, որ վախենում էիք հոգևոր երաժշտությանը մոտենալ: Ի՞նչը բերեց նրան, որ ի վերջո անդրադարձաք դրան:

- Ս. Ներսես Շնորհալին: Շնորհալուց շատ բաներ քաղեցի: Շատ հետաքրքիր է նրա վերաբերմունքն ու մոտեցումը հոգևոր երաժշտությանը: Նրա մոտ կա ազատ, իմպրովիզացիոն մոտեցում հոգևոր երաժշտությանը: Ս. Ներսես Շնորհալին ասում է, թե կարող է վերցնել մի վանկ, մի ձայնավոր և 5 րոպե այդ լադի մեջ երգել:

- Հնարավո՞ր է, որ ապագայում լսենք Ս. Ներսես Շնորհալու Արևագալի շարականները Ձեր մոտեցմամբ:

- Շատ բան կա Ս. Ներսես Շնորհալուց, որ պետք է մշակեմ: «Լոյս ի լուսո»-ի մեջ անդրադարձել եմ շատ ստեղծագործությունների:

- Այժմ սոցիալական վիճակը, կարծրատիպերը ճնշող են երիտասարդների համար: Դուք ինքներդ միշտ տարբեր կերպ եք ներկայանում համերգներին, իմպրովիզացիաներ եք անում: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց սահմաններից, կարծրատիպերից ազատվելու համար:

- Երաժշտության մեջ ինձ համար կարծրատիպ չկա: Կարծրատիպ ունենալը պայմանավորված է ազատությամբ: Կարծրատիպերը գիտակցված սահմանափակումներ են: Չկա լրիվ ազատ վիճակ: Միշտ կան և կլինեն սոցիալական խնդիրներ: Այսօր դրանք շատ ճնշող են: Կարևոր է, թե ծնողներն ինչ վերաբերմունք ունեն երեխաների հանդեպ: Մանկուց է պետք զբաղվել մտածելակերպի ձևավորմամբ: Ինձ օգնել է հորեղբայրս: Նա է ինձ հետևել: Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ է լսում երեխան, ինչով է մեծանում: Հայաստանում հեշտ է հասնել հայտնիության, բայց միանգամից կանգնում ես փակուղու առաջ: Թվում է, թե հայտնի լինելուց հետո ոչինչ անելու կարիք չկա: Այդ դեպքում տաղանդը կորում է:

- Երաժշտությունը համարվում է մարդու վրա ազդելու ամենամեծ զենքերից մեկը: Ի՞նչ կերպ եք տեսել այդ ազդեցությունը:

Ամենակարևորն այն է, որ մարդը համերգից հետո սրահից երջանիկ դուրս գա: Հոգեպես նրան վեր բարձրացնես, որպեսզի արդյունքում գնա և ինչ-որ լավ բանով զբաղվի: Վերջերս Ս. Պատարագի ժամանակ մի պարզ մեղեդի լսեցի, որից հուզվեցի: «Տեր, ողորմեա»-ի երգեցողության ժամանակ եկեղեցու սրահից տարբեր ձայներ էին լսվում, ու ամեն մեկի մեջ մի ապրում կար: Երեխան երգում էր, անգամ սխալ էր երգում, բայց հենց դրա մեջ էր ներդաշնակությունը: Դա ամենաներդաշնակ բանն էր, որ լսել էի: Երաժշտությունը շատ հզոր միջոց է:

- Ինչպե՞ս եք տեսնում մանուկների և երաժշտության կապը:

- Ես չեմ կարող մանկավարժական ու մասնագիտական կարծիք հայտնել: Մանկավարժ չեմ, սակայն դասավանդել եմ երեխաների: Եղել են դեպքեր, երբ երեխաներն ավելի արագ են ըմբռնել: Նրանք ռիթմը շատ արագ են ընկալում: Ես շատ եմ ցանկանում, որպեսզի լուրջ երաժշտական դպրոց բացվի Հայաստանում: Չեմ ուզում ասել, որ այնտեղ ջազը կլինի հիմնական, սակայն կուզենայի ջազային, իմպրովիզացիոն մտածելակերպ զարգացնել: Պետք է դուրս գալ քառակուսիներից: Իմպրովիզացիոն մոտեցումն ինձ համար շատ կարևոր է:

- «Առաքյալներ» ռոք խմբի մասին ասում են, թե նրանք հաճախ էին գնում եկեղեցի, Պատարագների մասնակցում' հասկանալու և սովորելու հայկական երաժշտության ու հայկական երգեցողության առանձնահատկությունները: Դուք, որպես երաժիշտ, ի՞նչ եք կարծում, երաժիշտն ի՞նչ ունի սովորելու եկեղեցուց:

- Բարդ հարց է: Ամեն ինչ ասված է նրանով, որ հայկական միջնադարյան ամենահզոր երաժշտությունը ստեղծվել է հենց եկեղեցում և հենց հոգևոր թեմաներով:

- Ի՞նչ կմաղթեք Qahana.am կայքի ընթերցողներին:

Առավել հոգևոր կյանք:

 

Հարցազրույցը վարեց Նոյեմի Անդրեասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված