Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագահներին
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչություններից:
Մենք խստորեն դատապարտում ենք այս զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Կարծում եմ, որ քաղաքակիրթ հանրությունը համատեղ ջանքերով պետք է պայքարի այս չարիքի դեմ' թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին' մաղթելով համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին' շուտափույթ ապաքինում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը