Ինչ հայտարարություն եղել է, չգիտեմ, թե դա որ լրագրողից է եղել. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաքականի մարզումից հետո, ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է ՀՖՖ-ՖԱՖ հակամարտության մասին, և ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ երկրպագուներն առանց պաստառի են հրաժեշտ տալու Բերեզովսկուն, պատասխանեց.
«ՖԱՖ-Ֆեդերացիա հակամարտության մասին ոչ մի գաղափար չունեմ: Նման բաների մեջ չեմ խառնվում: Ինչ հայտարարություն է եղել, չգիտեմ, թե դա որ լրագրողից է եղել, բայց դա արդեն անցած էտապ է: Դրանով չենք հետաքրքրվում»:
Դիտարկմանը, թե խոսքը մի քանի ֆուտբոլիստների կողմից արված հայտարարության մասին է, Մխիթարյանն ասաց.
«Հասկացա՝ ինչ եք ասում, ես էլ հենց Ձեր հարցին եմ պատասխանում: Ինչ վերաբերում է Բերեզովսկու խաղին, ամեն ինչ անում ենք, որ նրան կարողանաք հաջողություն մաղթել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու