Որպես ընկեր ասեմ` շատ վատ եմ զգում, որ Յուրան, Գևորգը, Ռոբերտը չկան. Պիզելի
Սպորտ
Ամոթ էի զգում, որ հավաքականում հաղթանակ չէր լինում: Այս մասին, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասած Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
«Իհարկե, յուրաքանչյուր նոր մարզչի հետ փոխվում է փիլիսոփայությունը: Բայց Վարուժան Սուքիասյանին լավ ծանոթ եմ: Երբ եկա Հայաստան, ինքն ինձ շատ է օգնել, որ արագ ադապտացվեմ: 2 տարի մենք հաղթանակներ չունեցանք, ես ինձ շատ վատ էի զգում, ամոթ զգացի, որ հավաքականում հաղթանակ չկար: Ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք, կապ չունի, որ ընկերական խաղ է»:
Անդրադառնալով Մովսիսյանի, Ղազարյանի, Կասպարովի, Արզումանյանի բացակայությանը, ֆուտբոլիստը հավելեց.
«Որպես ընկեր ասեմ՝ շատ վատ եմ զգում, որ Յուրան, Գևորգը, Ռոբերտը չկան: Բայց ես չեմ որոշում: Մարդ կա, ով որոշում է, թե ովքեր պետք է հրավիրվեն: Մենք գիտենք, որ նրանք շատ բարձրակարգ են: Բայց հիմա պետք է մոռանանք և այն ֆուտբոլիստներով, ովքեր այսօր այստեղ են, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լավ ֆուտբոլ ցուցադրենք ու հաղթենք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու