«Ժողովուրդ». Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետին
Հայկական Մամուլ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին։ Բանն այն է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար։ Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել է Լևոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն է արել Արամ Կարապետյանին։
Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ է վերադարձրել։ Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ «Զեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Լուսինե Մարգարյանը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից