Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա 

Ճակատագրական ընտրության առաջ. ի՞նչ գույնով ներկել պատերը…

Վերլուծական

Արդեն բավական ժամանակ է, ինչ Լևոն Մկրտչյանն ստանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկը: Ճիշտ է՝ այդ օրվանից դեռևս անգամ 100 օր չի անցել (սովորաբար, 100 օրն է համարվում այն նվազագույն շեմը, որից հետո ընդունված է գնահատականներ տալ այս կամ այն նախարարի գործունեությանը), բայց կցանկանայինք մոտավորապես հասկանալ այն տրամաբանությունը, որով նախարարն առաջնորդվելու է իր հետագա գործունեության մեջ մի ոլորտում, ուր բազում են խնդիրներն ու շուտափույթ լուծում պահանջող հարցերը: Առայժմ Մկրտչյանը, երևում է, չի շտապում մտնել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի տակ ու փորձում է նախ, ինչպես հարկն է, սեփական ճաշակին համապատասխան վերանորոգել իր «կաբինետը» (մարդը Աշոտյանի ճաշակի հետ համամիտ չէ, իսկ սենյակի պատի գույնն էլ մի տեսակ ճնշել է նրա նուրբ ներաշխարհը). ասում են՝ ԿԳ նախարարությունում՝ շեֆի սենյակում, ողջ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Բայց մինչ Մկրտչյանն զբաղված է բառիս ամենալայն իմաստով նախարարությունն իրենով անելու գործով, կրթության ոլորտի խնդիրները շարունակում են մնալ չլուծված ու անտեսված՝ ժամ առաջ սպասելով իրենց հանգուցալուծմանը:

Բանից պարզվում է՝ ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակն արմատական բարեփոխումների կարիք է զգում արդեն շատ վաղուց: Մասնավորապես՝ մտավորականների շրջանում հասունացել է մտահոգություն՝ կապված այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ կառավարության կողմից ընդունած ասպիրանտուրայում ընդունելության և ուսուցման 238 -Ն որոշման հետ, որը, նրանցից շատերի կարծիքով, իսկական հետընթաց է ասպիրանտական համակարգում: Պարզվում է՝ համաձայն կառավարության որոշման՝ ասպիրանտուրայում ընդունելության պայման է ներկայացվում օտար լեզվի, ինֆորմատիկայի իմացությունը, բաներ, որոնք վաղուց արդիական չեն արևմտյան կրթական համակարգում: Մասնագետներից շատերի համոզմամբ՝ ժամանակն է հասկանալու, որ լավագույն ասպիրանտներ հավաքագրելիս պետք է շեշտադրել ոչ թե օտար լեզուների իմացությունը, այլ մարդու կարողություններն ու հմտությունները՝ համապատասխան հետազոտությունը կատարելու համար:

Բավական անհասկանալի է մնում նաև ասպիրանտուրա դիմելիս ինֆորմատիկայից քննություն հանձնելու պահանջը. պետք է, որ հասկանալի լինի՝ եթե մարդն ավարտել է ոչ միայն բակալավրիատ, այլև՝ մագիստրատուրա, պետք է որ համակարգչային գիտելիքներից չնեղվի:

Հիմա տեսնես Մկրտչյանը տեղյա՞կ է այս ամենի մասին և եթե այո, ապա ի՞նչ է մտածում սույն խնդրի մասին: Օրինակ՝ արդյոք նա չի՞ կարծում, որ գիտության ասպարեզում առավել մեծ հաջողությունների կարող են հասնել ոչ թե նրանք, ովքեր լավ «զուբրիտ» են անում այս կամ այն թեստը, այլ նրանք, ովքեր հետազոտական աշխատանքի ջիղ ունեն, օժտված են ստեղծարար մտածողությամբ… Հուսանք՝ այս հարցի պատասխանը կիմանանք գոնե այն ժամանակ, երբ կավարտվի Մկրտչյանի կաբինետի վերանորոգումը. տեսնես ի՞նչ գույն է ներկում նա պատերը…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին
Ամենադիտված