Անաստասիա Գալուստյանը գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդն է
Սպորտ
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու