Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է 

Եվրոպայում սկսում են մարդկանց չիպավորումը. Հայաստանին կհաջողվի՞ տապալել Չարի ծրագիրը (տեսանյութ)

Հասարակություն

Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Crossnews.am կայքը հրապարակել էր իտալացի քաղաքական և պետական գործիչ Մատտեո Ռենցիի խոսքը՝ «Երկու տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մաշկի տակ միկրոչիպ կունենա»: Միանգամայն տեղին է այն նկատառումը, որ Մատտեո Ռենցին մի ինչ-որ խելագար չէ, նա բավական հայտնի քաղաքական ու պետական գործիչ է: Նա այդ հայտարարությունը կատարել է 2015 թ. հունիսի 12-ին, երբ հավանություն է տրվել ամերիկյան բազայի օրինագծին և բոլոր իտալացիների մաշկի տակ միկրոչիպերի տեղադրմանը: Այն ժամանակ շատ մարդիկ թերահավատությամբ վերաբերվեցին այս տեղեկատվությանը, բայց հավանաբար իզուր, քանի որ Եվրոպայում մարդկանց առաջիկայում չիպավորելու մասին լուրը վերջերս նոր հաստատում է ստացել:

Այժմ, երբ կա համապատասխան առիթը՝ մարդկանց մաշկի տակ չիպերի տեղադրման վերաբերյալ նոր տեղեկատվություն, ավելորդ չենք համարում մեջբերել Մատտեո Ռենցիի հայտնածը ներկայացնող վերոնշյալ տեղեկատվությունը.

«Սկզբում ԱՄՆ-ն, հետո Շվեդիան, Իտալիան երրորդ երկիրը կլինի, որ միանում է մաշկի տակ միկրոչիպերի տեղադրման ծրագրին: Ըստ Ռենցիի՝ արդեն 2016թ. միկրոչիպերով «պատվաստված» կլինեն բոլոր նորածինները, պետական ծառայողները:

Այնուհետև՝ 2017թ. ընթացքում միկրոչիպերով կպատվաստվի արդեն երկրի ողջ բնակչությունը: Իսկ 2018 թվականից սկսած՝ ովքեր հրաժարվեն չիպի տեղադրումից, նրանց հանդեպ կկիրառվեն ծանր պատժամիջոցներ. սկսած 3000 եվրո չափով տուգանքից, մինչև 6 ամսվա բանտարկություն:

Միկրոչիպը հիմնվում է RFID-ի վրա (ռադիոհաճախականության նույնականացում), որը նաև ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական կենդանիների վրա: Յուրաքանչյուր մարդու մասին տեղեկությունները պահվելու են տվյալների պահեստում, որը կապված կլինի միկրոչիպի հետ, որն էլ իր հերթին ամեն օր հավաքելու է մարդու յուրաքանչյուր գործողության ու տեղափոխման մասին տեղեկություններ:

Հայտնում են, որ տեղադրվող չիպը նույնպես օգտակար կլինի առողջապահության բնագավառում՝ համարվելով «առողջության քարտ», որը կօգտագործվի անկանխատեսելի իրադարձությունների դեպքում: Հատկապես այդ նորամուծությունն օգտավետ կլինի մենակյաց մարդկանց համար, ովքեր կկարողանան հատուկ հրահանգի օգնությամբ շտապ օգնություն կանչել հանկարծահաս հիվանդության դեպքում»:

Այս տեղեկատվությունը հրապարակելուց հետո հիշյալ կայքը հանդես էր եկել նաև հետևյալ հետգրությամբ.

«Ի՞նչ է սա, աստվածաշնչյան զգուշացումների իրականացո՞ւմ, թե՞ հերթական տեխնիկական զարգացվածության քայլ, ցույց կտա ժամանակը: Թեև ժամանակը միշտ ապացուցում է, որ Աստվածաշնչյան ճշմարտություններն ու զգուշացումներն ավելի քան իրական են… Նմանատիպ նյութերը թող ոչ թե խուճապի առիթ լինեն մեզ՝ քրիստոնյաներիս համար, այլ մտորելու…»:

Այո, լիովին համամիտ ենք մեր գործընկերների հետ՝ այս մասին հրապարակվող տեղեկությունները քրիստոնյաներիս համար ոչ թե խուճապի առիթ պետք է լինեն, այլ մտորելու, հավելենք նաև՝ զգուշանալու ու զգոն լինելու…

Հիմա անդրադառնանք 3 օր առաջ հրապարակված նոր տեղեկատվությանը: Ըստ այդմ, «Վերջերս ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է եվրոպացիներին: Հոդվածում մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն: Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը:

Այս չիպը նույնն է, ինչ GPS սենսորը, և ունի փոքր մարտկոց, որն անհրաժեշտ կլինի փոխել երկու տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններում:

Չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին և ամբողջությամբ կուղարկեն երեխայի ծնողների, բժիշկների հեռախոսներին և թաբլեթներին, այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետևել երեխայի առողջությանն իրական ժամանակում:

Մարդկանց մեծամասնությունը դեռևս չի կարողանում ընդունել այս փաստը, սակայն այս չիպերի օգտագործումը մարդկանց վրա արդեն իսկ հաստատվել է Միացյալ Նահանգների Սննդի և դեղորայքի վարչության կողմից»:

Այս տեղեկատվությունից անհայտ է մնում, թե Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ այդ չիպերը կամավորությա՞ն սկզբունքով են տեղադրվելու, թե՞ կամավոր-պարտադիր սկզբունքով՝ ծնողներին տուգանքների միջոցով կամ այլ կերպ հարկադրելով գնալ այդ քայլին:

Հայաստանում մարդկանց մաշկի տակ դեռ չիպեր չեն դնում, և հուսանք, որ երբեք էլ բանը դրան չի հասնի, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած մեր ժողովուրդը դա ուղղակի թույլ չի տա: Հասարակական գործիչ, ժամանակին իր համախոհների հետ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորումը» ստեղծած Խաչիկ Ստամբոլցյանի և շատ ուրիշների կարծիքով, մեր երկրի բնակչությանը տարիներ առաջ պարտադրված սոցիալական ապահովության քարտերը, այժմ պարտադրվող նույնականացման քարտերը (երկուսն էլ նաև միտված հասարակության էլեկտրոնային համապարփակ վերահսկողությունն ապահովելուն), կանխիկ դրամաշրջանառության աստիճանական կրճատումը՝ վիրտուալ փողի, էլեկտրոնային առևտրի անցնելու միջոցով, նախերգանքը կամ նախապատրաստական գործողություններն են ապագայում մարդկանց չիպավորման ու դրա միջոցով գազանի դրոշմը պարտադրելու:

Սակայն, հասարակական գործչի համոզմամբ, եթե Հայաստանում բանը դրան հասնի, շատ մարդիկ սովից կմեռնեն, բայց կհրաժարվեն այդ չիպերից ու գազանի դրոշմից: Շատ մարդիկ արդեն համոզվել են, որ քարտերի պարտադրումը վտանգավոր նախագիծ է, այս գործընթացը սպառնում է ամբողջ երկրագնդի բնակչությանը, իսկ չիպավորման վերաբերյալ արդեն նույնիսկ ֆիլմեր կան:

Խ. Ստամբոլցյանի տեղեկացմամբ, համեմատաբար վերջերս Լոնդոնից ստացել է մի տեսահոլովակ, որը վկայում Եվրոպայում սկսված նոր շարժման մասին: Մոտ քառասուն երիտասարդներ գիրք են գրել՝ ներկայացնելով գրեթե բոլոր վտանգները, գիրքը մեծ տպաքանակով տպագրվել ու տարածվում է Եվրոպայում: Նրանք հայտարարում են, որ եթե նույնիսկ սովից մեռնեն, չեն վերցնի այդ չիպը: Խաչիկ Ստամբոլցյանն այդ տեսահոլովակը թարգմանում է հայերեն, որպեսզի տարածի սոցիալական ցանցով, փորձելու է նաև պայմանավորվել գոնե մեկ-երկու հեռուստաընկերության հետ, որպեսզի ցուցադրեն այն:

Ըստ հասարակական գործչի՝ եթե այս գործընթացի դեմը չառնվի, մարդկանց մաշկի տակ դրվելիք չիպն ապագայում դառնալու է նրա աշխատանքային բանալին, ներառելու է բանկային ծածկագիրը, եթե չիպը հանկարծ «փակեն», մարդն իր հիմնարկ էլ չի կարողանալու մտնել, բանկային համակարգից չի կարողանալու օգտվել, աշխատավարձ, թոշակ, նպաստ չի կարողանալու ստանալ, այսինքն՝ միանգամից դառնալու է «իզգոյ»:

«Սոցիալական, իսկ այժմ նույնականացման քարտերից ոմանց հրաժարվելը ոչ թե կամայականությամբ է պայմանավորված, այլ այդ մարդկանց կրոնական համոզմունքներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նույնականացման քարտերից հրաժարվող քրիստոնյաների, դրանց պարտադիր լինելով ու մարդկանց համարակալմամբ իրականություն է դառնում բնակչության համընդգրկուն էլեկտրոնային վերահսկողությունը և հող է նախապատրաստվում հետագայում մարդկանց ձեռքի ու ճակատի մաշկի տակ Գազանի թիվը' 666-ը պարունակող միկրոչիպերի տեղադրման համար:

«Համաշխարհային կառավարության (Նեռի՝ հակաքրիստոսի իշխանության), գլոբալիզացիայի մասին մենք հասկանում ենք Ավետարանը կարդալով,- ասաց Խ. Ստամբոլցյանը:- Հայտնության համաձայն, այդ ժամանակահատվածում մարդկանց պետք է համարակալեն, և այդ համարակալման մեջ պետք է լինի 666: Ի դեպ, այսօր արդեն բազմաթիվ չիպեր, շտրիխ կոդեր իրենց մեջ 666 են պարունակում: Աստված այդ թվի միջոցով մեզ բացատրում է, որ երբ այդ թվով մարդկանց կհամարակալեն, ուրեմն իմացեք, որ դա Նեռի գալուստն է նշանակում, և զգույշ եղեք, չմտնեք Նեռի իշխանության մեջ, որն իրականացնելու է տոտալ հսկում: Քանի որ Աստված մեզ ասել է Գազանի թիվը չվերցնեք, և ասել է' ով վերցնի, պետք է Աստծո բարկության բաժակից խմի մինչև մրուրը, մենք, որպես քրիստոնյա, չենք ուզում Աստծո կամքին դեմ գնալ և արժանանալ նրա բարկության բաժակին»:

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը կոչ է անում խուճապի չմատնվել: Սակայն, ըստ նրա, լավ է հիշել, որ մեզ նախապատրաստում են, որ վաղը մեզ էլ պարտադրեն, և կամ խաբեն, թե իբր բարի նպատակի համար են անում: Մինչդեռ, Ոսկանյանի ասելով, Հայտնության Գիրքը մեզ նախապես է զգուշացրել, որ Համաշխարհային չարը, նույն ինքը' կեղծ քրիստոսն իր կեղծած քրիստոնեությամբ պիտի մեծերին և երեխաներին, հարուստներին և աղքատներին պարտադրի 666 թվով իր կնիքը, առանց որի անկարելի պիտի դարձվեն գնումներն ու վաճառքները: Մ. Ոսկանյանի տեղեկացմամբ, Հայաստանով մեկ այսօր ստորագրահավաք է, որպեսզի քարտավորումը, այսինքն՝ վաղվա չիպավորումը, մեր երկրում գոնե դարձվի կամավոր:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին քննարկել, թե արդյոք կարող է իր կոնյակը վաճառել ԵՄ-ինՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարը
Ամենադիտված